Ռիգայում ընթացող Grand Swiss FIDE-ի չորրորդ տուրից հետո տղամարդկանց մրցաշարային աղյուսակը 3,5 միավորով միանձնյա գլխավորում է Ֆրանսիայի դրոշի ներքո հանդես եկող իրանցի գրոսմայստեր Ալիռեզա Ֆիրուջան:
Միանգամից տասնմեկ շախմատիստներ վաստակել են 3,0-ական միավոր եւ բաժանում են 2-րդից 12-րդ հորիզոնականները: Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը լրացուցիչ գործակիցներով 5-րդն է, երեկ Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնած միակ շախմատիստը՝ Մանուել Պետրոսյանը, բարձրացել է 7-րդ հորիզոնական:
Նույնքան միավոր վաստակել է, սակայն 12-րդ տեղում է օրերս ԱՄՆ առաջնության բրոնզե մեդալ նվաճած հայ գրոսմայստեր Սամուել Սեւյանը:
Կանանց մրցաշարում Աննա Սարգսյանը երեկ ոչ-ոքի է արել, իսկ Էլինա Դանիելյանը պարտվել է:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ