Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, գյումրեցի, մինչեւ 63,5 կգ քաշային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Բելգրադում ընթացող տղամարդկանց աշխարհի առաջնությունում իր մեկնարկը նշեց ադրբեջանցի Մալիկ Հասանովի նկատմամբ վստահ հաղթանակով:
Մենամարտի հենց առաջին վայրկյանից Բաչկովը տիրեց ռինգի կենտրոնին եւ իր կամքը սկսեց թելադրել ադրբեջանցուն: Իսկ վերջինը գիտակցելով, թե ում առջեւ է հայտնվել, ամբողջ մենամարտի ընթացքում ակտիվ պաշտպանվելու փորձերից բացի անընդհատ փորձում էր սադրել մրցավարներին: Սակայն նրա բոլոր այդ ջանքերը պտուղ չտվեցին:
Հովհաննես Բաչկովը վստահ հաղթանակ տոնեց ու շարունակում է պայքարը չեմպիոնական տիտղոսի համար: Ի դեպ, Հասանովը խախտելով ազնիվ պայքարի կանոնները, չսեղմեց մրցակցի ձեռքը:
Այսօր ռինգ էին մտել նաեւ 48 կգ քաշային Սեյրան Եղիկյանը եւ 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, որոնք, ցավոք, պարտություն էին կրել:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ