Ինչպես տեղեկացրել ենք, դեկտեմբերի 5-ին Վանաձորում նախատեսվում է անցկացնել ՏԻՄ ընտրություններ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը կգլխավորի կուսակցության համամասնական ցուցակը։
Մինչ քննարկվում են Արամ Խաչատրյանի՝ Վանաձորի քաղաքապետ դառնալու մասին լուրերը, համացանցում զուգահեռ լայն քննարկման է արժանացել այն հարցը, թե ո՞վ է հավակնում դառնալ Լոռու մարզպետ։
Ըստ շրջանառվող լուրերի` Լոռու մարզպետ է նշանակվելու ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանը։
Սակայն քիչ առաջ Դավոյանն իր ֆեյսբուքյան էջում հերքեց այդ լուրերը. «Երկու օր է՝ որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածում, իբրեւ շուտով ստանձնելու եմ Լոռու մարզպետի պաշտոնը, պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա եւ խնդրում եմ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»։
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` Արփի Դավոյանի ՖԲ էջից