Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուշագիր» անվան տակ Գյումրու կառավարումը բաժան-բաժան անելը ամենևին էլ պատասխանատվություն կրելու պարտավորությունից չէր․ Վարդևան Հակոբյան

Հոկտեմբեր 30,2021 21:11

Գյումրու ՏԻՄ ընտրություններում երրորդ տեղը զբաղեցնող «Զարթոնք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդևան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրելի գյումրեցիներ,
«Քաղաքացիական պայմանագիր» և «Բալասանյան դաշինք» կուսակցությունների գործարքը կայացավ. «հուշագիր» անվան տակ Գյումրու կառավարումը բաժան-բաժան անելը ամենևին էլ պատասխանատվություն կրելու պարտավորությունից չէր, այլ պարզ թվաբանություն՝ մեկը երկուսի հարաբերությամբ:

Մենք, քաջ գիտակցելով այս գործարքի անխուսափելիությունը, ընձեռել էինք հնարավորություն, որպեսզի «Բալասանյան դաշինք»-ը չգնար գործարքին, քանի որ քաղաքի շահը պահանջում էր չխախտել նախընտրական խոստումը:

Մեր որդեգրած քաղաքականությունն է լինել իրատես և իրավիճակը գնահատել ըստ էության:
Սիրելի հայրենակիցներ, շատ կարճ ժամանակում դուք ականատես կլինեք մեր խմբակցության գործունեությանը:
Գյումրեցին իմաստուն է, որոշողը Դուք եք, իրավունքը Ձերն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031