Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Հակոբյան. «Ցանկացած մարդ, ով հրաման է արձակում, այդ հրամանի համար պատասխանատվություն է կրում». «Փաստինֆո»

Հոկտեմբեր 30,2021 20:30

Ցանկացած ոք պատասխանատու է իր հրամանների համար։ Այո, Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու իր արձակած հրամանների համար,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ նշելով, որ նա է կրում նաեւ անմիջական պատասխանատվություն՝ Սյունիքի կարեւոր դիրքերը մինչեւ դեմարկացիայի իրականացումը հայկական զինված ուժերի հսկողության տակ չպահելու համար։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ ինքն է միանձնյա որոշել ու հանձնարարել Սյունիքի կարեւորագույն դիրքերից զորքերը քաշել, իսկ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն իրականացրել է այն։ Ընդ որում՝ այդպես էլ անպատասխան մնաց պատգամավորների հարցադրումներն առ այն, թե արդյոք գոյություն ունի զորքերը հետ քաշելու մասին գրավոր հրաման։

ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետը «Փաստինֆո»-ին պարզաբանեց, որ, այո, Փաշինյանն իրավունք ունի միանձնյա, բանավոր որոշում կայացնելու, սակայն մեկ օրվա ընթացքում այն պետք է ստանա գրավոր ձեւակերպում։

«Դա Սահմանադրությամբ սահմանված իրավունք է և քննարկման ենթակա չէ: Սահմանադրորեն, այո, իրավունք ուներ: Ինքը պարտավոր է միանձնյա որոշում կայացնել, օրենքն է այդպես, քննարկում կարող է անել, կարող է՝ չանել, ուրիշի կարծիք կարող է լսել, բայց որոշում պետք է ինքը կայացնի»,-ասաց Մ. Հակոբյանը՝ ավելացնելով. «Ցանկացած մարդ, ով հրաման է արձակում, այդ հրամանի համար պատասխանատվություն է կրում»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031