«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձանց մոտ արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության դեպքեր։ Արդեն մի քանի հոգու՝ մոտ 6 հոգու տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։
«Քիչ առաջ եւս մի դատապարտյալի թեստը դրական էր եւ նրան անմիջապես, հենց այս ժամին տեղափոխեցին «ցեբե» («Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–Ա․Դ․)։ Այդ մարդը նույն խցում ապրում է մեկի հետ, որը աշխատում է եւ մեզ ամեն օր ճաշ է բաժանում։ Ահավոր վիճակ է, ջերմող շատ մարդիկ կան, անհանգստացած եք»,-ասաց մեզ զանգահարողը։ Բնականաբար, վերջինս եւ վարակված անձանց անունները չենք նշում։
Ի դեպ, օրեր առաջ, Aravot.am-ին ահազանգել էր «Հանուն ազատության» իրավական ՀԿ-ի փոխնախագահ Բաբկեն Ղարդյանը՝ նշելով, որ «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժ կրող անձանց մեծ մասը ջերմություն ունի, թեստեր են վերցրել՝ բացասական է եղել։
Չնայած այդ հրապարակումից հետո սպասում էինք ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի պարզաբանումներին, բայց այդպես էլ նրանք չարձագանքեցին։ Գուցե՞ այս անգամ կենտրոնը կպատասխանի։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ