14 տարի առաջ 2007-ին Թեղուտի ծրագրի իրագործման համար գործադիրը ՀՀ Լոռու մարզի Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչներին զրկեց գյուղատնտեսական նշանակության 81,483 հեկտար հողից՝ հայտարարելով այդ հողերի նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ:
Բնակիչներին իրենց հողերի համար, որպես փոխհատուցում, առաջարկվել էր կադաստրային գնից ցածր գին` մեկ քմ հողակտորի համար 37-65 դրամ:
Բնակիչների կարծիքով՝ Թեղուտի հանքի շահագործումը քրեական հանցագործություն էր կազմակերպված պետության և տեղի բնակչության հանդեպ:
Եվրոպական դատարանը 8 բնակչի գործերով կայացրել է որոշումներ և ճանաչել մարդկանց խախտված իրավունքը: Ինչ ազդեցություն ունեցան ՄԻԵԴ որոշումները գերշահույթ ստացած ընկերության վրա:
Կարդացեք նաև
Հնարավոր էր պատշաճ քննություն իրականացնել ու բացահայտել, որ սա ոչ թե պետության շահն է եղել, այլ մի քանի հոգու շահը:
ՀՔԱՎ ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով՝ մինչհեղափոխական անպատժելիության արդյունքում ոտնահարված իրավունքների պատասխանատվությունը ընկնում է ներկա իշխանությունների վրա: Ու նրանք պետք է դիրքավորվեն որպես անպատժելիությանը քաղաքական և իրավական գնահատական տվողներ,կամ այդ անպատժելիության նկատմամբ անտարբերություն դրսևորողներ, կամ անպատժելիությունը հովանավորողներ:
Երբ գերակա է շահը տեսանյութը պատրաստվել է Հանրային լրագրության ակումբի «Մեդիա կենտրոն» ծրագրի շրջանակում՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի աջակցությամբ:
«ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ»