Քիչ առաջ Գյումրու ՏԻՄ ընտրություններում ձայների քանակով առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության և «Քաղաքացիական պայմանագրի» միջև ստորագրվեց հուշագիր։
Համաձսյն փաստաթղթի, քաղաքապետ ընտրվում է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության թեկնածու Վարդգես Սամսոնյանը, երկու փոխքաղաքապետերը կնշանակվեն ՔՊ-ից։ Հուշագրի համաձայն, կադրային քաղաքականությունը կորոշվի համատեղ։
Փոխքաղաքապետերի անունները չհրապարակեցին։ Հետաքրքիրն այն է, որ հուշագիրը չստորագրվեց առաջին դեմքերի մակարդակով։ Այն ստորագրվեց ՔՊ-ի ավագանու նորընտիր անդամ Քնարիկ Հարությունյանի և «Բալասանյան դաշինք» կուսակցության ավագանու անդամ Սոնա Առաքելյանի կողմից։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ