Լատվիայի մայրաքաղաքում շարունակվող շախմատի Grand Swiss FIDE-ի երրորդ տուրում Աննա Սարգսյանը կանանց մրցաշարում պարտության է մատնել Վրաստանը ներկայացնող Մերի Արաբիձեին եւ 2,0 միավորով 50 մասնակիցների մեջ զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը:
Եվրոպայի չեմպիոն Էլինա Դանիելյանը միավորը բաժանել է ռուսաստանցի Լեյա Գարիֆուլլինայի հետ եւ իր անվան դիմաց գրանցել է 1,5 միավոր:
Կարդացեք նաև
Տղամարդկանց պայքարում հաղթանակ տարել են Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Գաբրիել Սարգսյանը, իսկ մյուս գրոսմայստերները ոչ-ոքի են խաղացել: Մեր տղաներից առայժմ լավագույն արդյունքն ունի Ռոբերտ Հովհաննիսյանը, որը 2,5 միավորով ընթանում է 4-րդ տեղում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ