Լրահոս
Օրվա լրահոսը

Անձնական օգտագործման ապրանքների ներմուծման դեպքում մաքսատուրքեր եւ հարկեր չեն գանձվում, եթե դրանց արժեքը չի գերազանցում 200 եվրոն․ «Հայաստանի Հանրապետություն»

Հոկտեմբեր 30,2021 12:16

Եթե որեւէ մեկը ցանկանում է գնումներ կատարել արտերկրից, ապա պետք է իմանա հետեւյալը. միջազգային փոստային փոխադրողների ծառայություններից օգտվելիս, անձնական օգտագործման ապրանքների ներմուծման դեպքում, մաքսատուրքեր եւ հարկեր չկան։ Այս մասին «ՀՀ»-ն տեղեկացել է Պետական եկամուտների կոմիտեից։

Թյուրըմբռնման տեղիք չտալու համար, սակայն, ճշգրտենք՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար գործում է արտոնություն։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թ. դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի մասին» թիվ 107 որոշման համաձայն՝ անձնական օգտագործման ապրանքների ներմուծման դեպքում մաքսատուրքեր եւ հարկեր չեն գանձվում, եթե դրանց արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը՝ 31 կգ-ը։ Այսինքն՝ այս սահմանաչափը գերազանցելու դեպքում նոր միայն գումար կգանձվի։ Արժեքը կամ քաշը գերազանցելու դեպքում վճարվում է գերազանցող արժեքի 15 տոկոսը, բայց ոչ պակաս, քան գերազանցող յուրաքանչյուր 1 կգ-ի համար` 2 եվրո։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031