Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը միմյանց հակասող ու հերքող հայտարարություններ անում, դիմում մանիպուլյացիաների, մի քանի լարի վրա խաղում` փորձելով տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններին բավարարել, մեղքը բարդում նախկինների, ընդդիմության, շարքային մարդկանց վրա կամ հասարակությունից թաքցնում տարրական ինֆորմացիան:
Չէ՞ որ ժամանակին ինքը բազմիցս մերժել է այդ ամենը` քննադատել իշխանություններին` ոչ թափանցիկ գործելաոճի ու կոմպլեմենտարիզմի համար, ազնվության եւ օրինականության կոչեր է արել, անարգանքի սյունին գամել այն պաշտոնյաներին, որոնք խաբում են, դեմագոգություն են անում, ժողովրդի մասին հոգ չեն տանում: Այս հարցերի պատասխանը թերեւս մեկն է` նա ջնջել է իր նախկին հիշողությունները եւ փակել անցյալի էջը:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում