«Ասպարեզ» – Լիբանանահայ Համբիկ Սասունեան յայտարարեց, որ ինք կը գտնուի Հայաստան:
«Սիրելի հայրենակիցներ .
Ամենայն ուրախութեամբ կը գրեմ ձեզի` Հայաստանէն։
Մօտաւորապէս 40 տարիներ անց պատիւը ունիմ ըլլալու հայրենի հողի վրայ, խմել հայրենի ջուրը, շնչել օդը եւ, զգալ ընտանեկան ջերմութիւնը։
Կարդացեք նաև
Ձեր ցուցաբերած աջակցութիւնը տարիներու ընթացքին մշտական քաջալերած է զիս եւ դրական ներդրում է ունեցած իմ դժուարագոյն օրերուս։
Խորին շնորհակալութիւններս կ’ուզեմ յայտնել բոլոր անոնց որոնք նամակցած են, այցելած են եւ, ընդմիշտ պահած են զիս իրենց սրտերուն մէջ։
Վերջապէս հասած եմ տուն։
Սիրով`
Համբիկ Սասունեան»։
Հիշեցնենք՝ 1982 թ. հունվարի 28-ին առավոտյան 9։40-ին 19-ամյա Համբիկը Լոս Անջելես-ում, Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում համագործակցի հետ գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած էր կարմիր լույսի տակ։
Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը Սասունյանին դատապարտել է ցմահ ազատազրկման։
Վաղաժամ ազատ արձակման մի քանի անհաջող փորձերից հետո՝ մոտ 4 տասնամյակ տևած բանտարկությունից հետո, Սասունյանն ազատ էր արձակվել այս տարվա գարնանը։