Ընդդիմությունը, մեծ հաշվով, ունի գործողությունների երեք տարբերակ՝ կամ պետք է հրաժարվի Նիկոլ Փաշինյանի իշխանության երաշխիք դարձած քաղաքական համակարգի ամբողջականության ապահովման իր գործառույթից, կամ պետք է հրաժարվի նրան իշխանությունից հեռացնելու իր հռչակումներից, որոնք վերը նշված իրողությունների համատեքստում դառնում են պոպուլիստական։
Առաջին դեպքում ընդդիմությունը կարող է հրաժարվել պատգամավորական մանդատներից՝ առաջացնելով քաղաքական ճգնաժամ և խախտելով Փաշինյանի իշխանությունն ապահովող համակարգի ամբողջականությունը։ Երկրորդ դեպքում ընդդիմությունը պետք է ազնվություն ունենա հայտարարելու իշխանությունից Փաշինյանին հեռացնելու անիրատեսականության մասին և շարունակի ապահովել քաղաքական հակամարգի հավասարակշռման իր դերակատարությունը։
Հակառակ դեպքում հասարակությունը ևս չորս տարի ականատես է լինելու տեսարանների, թե ինչպես են ընդդիմադիրները հերոսաբար սուր հարցեր ուղղում Նիկոլ Փաշինյանին, իսկ հետո մրցում, թե հատկապես որ մեկի հարցն ավելի շատ «նեղը գցեց» նրան՝ հասկանալով կամ ոչ, որ Նիկոլ Փաշինյանն իրականում խորապես շնորհակալ է նրանց, քանի որ նաև այդ մեխանիզմի միջոցով է ապահովում գործող քաղաքական համակարգի ամբողջականությունը՝ նույն Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմքը։
Երրորդ տարբերակն ընդդիմության կողմից սեփական հստակ, հանրության համար ընկալելի օրակարգով փողոցային այնպիսի պայքարի գեներացումն է, որը քաղաքական օրակարգը դուրս կբերի խորհրդարանից, կամ որ նույնն է՝ գործող քաղաքական համակարգի ամբողջականության ապահովման տրամաբանությունից:
Կարդացեք նաև
Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում