Լրահոս
Օրվա լրահոսը

Սկզբից՝ ազատվել նախկինի բեռից

Հոկտեմբեր 30,2021 10:00

Ընդդիմությունը նոյեմբերի 9-ին հանրահավաք է նախատեսում հայտնի օրակարգով՝ իշխանության հեռացում:

Օրակարգն, ինչ խոսք, օրիգինալ չէ՝ նման պահանջով բոլոր տեսակի ընդդիմադիրները հանրահավաքներ էին անում առնվազն 1992 թվականից: Բայց այսօրվա իրավիճակն ունի որոշակի յուրահատկություն, եթե փորձենք մի քիչ մանրամասնել այդ պահանջը: Քանի որ կասկած չկա, որ ընդդիմությունը կողմ է սահմանադրական ճանապարհին, պետք է ենթադրել, որ «իշխանության հեռացման» տակ հասկացվում է վարչապետի հրաժարականը եւ արտահերթ ընտրությունների անցկացումը:

Բայց մի րոպե՝ այս տարի նման գործընթաց արդեն իսկ տեղի է ունեցել. Փաշինյանը հրաժարական տվել է, արտահերթ ընտրություններն անցկացվել են, եւ արդյունքում նրա ղեկավարած «ՔՊ»-ն ստացել է ընտրություններին մասնակցած քաղաքացիների 54 տոկոսը՝ ավելի քան 680 հազար ձայն:

Արդյոք քաղաքացիները ճի՞շտ ընտրություն են կատարել: Ինձ թվում է՝ ոչ. նրանք ձայն են տվել ձախողված, մեր երկիրն աղետի բերած ղեկավարին: Բայց համաձայնեք՝ այլ կերպ, քան ընտրությունների միջոցով հնարավոր չէ իշխանություն ձեւավորել, չկա այլ ձեւ ստուգելու, թե ինչ է ուզում քաղաքացիների մեծամասնությունը, քան քվեարկության կազմակերպումը:

Եվ ես չեմ կարող չգալ եզրակացության, որ այն իրավիճակը, որը ստեղծվել է Արցախում եւ Հայաստանում անվտանգության, ինքնիշխանության, տնտեսության, պետական կառավարման, կրթության, մշակույթի եւ բազմաթիվ այլ ոլորտներում, այդ 680 հազար մարդու համար միանգամայն ընդունելի է: Հիմա ի՞նչ է առաջարկում ընդդիմությունը՝ եւս մի ընտրություն անցկացնել ու եւս մեկ անգամ համոզվել, որ քաղաքացիների մեծամասնությունը ցանկանում է Փաշինյանին երկրի ղեկավա՞ր տեսնել: Ամեն տարի ընտրություննե՞ր կազմակերպենք:

Ինձ թվում է, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները պետք է իրատեսություն, պրագմատիզմ դրսեւորեն եւ գիտակցեն իրենց համար դառը ճշմարտությունը (որքան էլ դա դժվար լինի). ներկայիս խորհրդարանական ընդդիմությունը չի կարող Փաշինյանին պաշտոնանկ անել: Թե ինչու՝ ես իմ վարկածն ունեմ: Հիմնական պատճառներից մեկն այն է, որ այդ դաշինքն առաջնորդում է Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքական գործիչ, որի հանդեպ, մեղմ ասած, բացասական վերաբերմունքի առումով, ինչպես ասում են, կա լայն հասարակական կոնսենսուս: Հետեւաբար, հաջորդ հերթական թե արտահերթ ընտրություններին հաջողություն ակնկալող ուժը պետք է իր բախտը չկապի երկրորդ նախագահի հետ:

Համապատասխանաբար, Սերժ Սարգսյանի քայլը՝ չառաջնորդել «Պատիվ ունեմ» դաշինքը, ճիշտ որոշում էր, եւ, կարծում եմ, ճիշտ կլինի նաեւ, որ ՀՀԿ հաջորդ համագումարում ընտրվի կուսակցության այլ ղեկավար:

«Հայաստան» դաշինքի առանցքը կազմող Դաշնակցությունը եղել է Ռոբերտ Քոչարյանից 100 տարի առաջ եւ կլինի Նիկոլ Փաշինյանից 100 տարի հետո: Դա գաղափարախոսություն է, մեր ժողովրդի մի մասի մտածելակերպ, որն անձամբ ինձ հոգեհարազատ չէ, բայց անպայման պետք է ներկայացված լինի քաղաքական դաշտում: Ոչինչ չի խանգարում ՀՅԴ-ին հանդես գալ որպես ինքնուրույն քաղաքական ուժ: Խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս կան նաեւ այլ ուժեր ու գործիչներ, որոնք կարող են իրականացնել իրենց պոտենցիալը: Կարեւորը նախորդ նախագահների բեռից ազատվելն է: Հետո միայն ընտրությունների մասին մտածել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Garo says:

    Ուրիշ ձև կա, պետքա ռազմական հեղաշրջում անել ու երկրում հաստատել դիկտատուրա։
    Էտ պետք էր անել դեռ պատերազմի ժամանակ։ Երկրի համար դժվար պահին իրական լիդերներ պետք է հայտվեն ու երկրի կառավարումը վերցնեն իրենց ձեռքը։ Հպարտներին ծեծելով ստիպեն կռվել, աշխատել։ Ոչ թե գնալ ընտրել դատարկախոս Նիկոլին հետո ճողոպրել երկրից։ Թե բա դեմոկրատիայա մեր մոտ։

  2. Ընթերցող says:

    Բայց համաձայնեք, որ Ռոբերտ Քոչարյանը նաև լայն սատարում ունի: Հունիսի 20-ի իրավիճակով երկրորդ ամենաբարձր վարկանիշն ուներ: Իմ կարծիքն է, որ հունիսից այս կողմ շատ բան է փոխել հասարակական տրամադրություններում և Փաշինյանն այլևս կորցրել է իրեն ձայն տվածներին: Դա չի նշանակում, որ Քոչարյանն է հավաքել, բայց քացաքականությունն անկանխատեսելի է: Եթե փողոցային պաքարը հաջող լինի, Քոչարյանի վարկանիշը շատ կբարձրանա: Ինքս կարծում եմ այս պահի դրությամբ ՀՀ Քոչարյանի նման գործիչ է հարկավոր: Պարոն խմբագիրը այս հարցում սուբյեկտիվ է

  3. Armen says:

    Համապետական ընտրություններում ՔՊ-ի բացարձակ հաղթանակը հիմնականում պայմանավորված էր այն հանգամանքով, որ իշխանության գալու մյուս հավակնորդը դաշինք անվան տակ հանդես եկող Ռ. Քոչարյանն էր, որին մեր ժողովուրդը մեղմ ասած չի ընդունում:

  4. Aha says:

    Yes, Kocharyan is a negative figure for a sizeable portion of Armenian society but has also the reputation of a strong and successful leader in a smaller portion. I think that ‘Hayasdan Dashink’ got 21% of votes because of Kocharyan, no other leader/party had such weight to go and achieve a 21% result against a popular prime minister. For example, Dashnaktsutyun usually hovers around 5% of the vote since independence, not more. Kocharyan was in jail during the 2018 elections and Nikol got a much bigger vote than in 2020.

    So the hard truth is the following: the Armenian people really and honestly do like Mr. Pashinyan, his ideas, his vision, his leadership, his experience, his vocabulary, his gesturality, his decisions pertaining to geopolitics, to the economy, to national security, etc. This is the taste and the preference of our people, with all ensuing consequences. Pashinyan is the fairest thing that happened to the Armenian people, for better or worse (overwhelmingly, historically worse in my opinion) since he is the perfect image of the average Armenian who is able to see a bit of himself in the Prime minister.

    I agree with Mr. Abrahamyan that elections are the only way to choose a leader, it’s the best approach for any country to preserve stability and even if we don’t like the leader, it’s a hard reality of life that this is the choice of the people.

    And finally, if one really can’t suffer Mr. Pashinyan’s presence, the alternative is to simply leave the country. I know many who have taken that path. Why not? It’s an option.

  5. Հ.Շ. says:

    Արձագանգ Ձեր այս խմբագրականին՝
    «Եռագոյնը ե՛տ տուէք Դաշնակցութեան»՝
    https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1009615543217667&id=368796210632940

  6. Ջորդանո Գալիլյան says:

    “Սկզբից՝ ազատվել նախկինի բեռից»”

    Այս չքնաղ լոզունգը վաղուց արդեն դրոշմված է լեւոնանիկոլիզմի դրոշին: Սկզբից ազատվել Արցախի ծանր բեռից, այնուհետեւ՝ Սյունիքի բեռից, Գեղարքունիքի ու Տավուշի բեռից եւ ընդհանրապես պետականություն ունենալու ու ազգ դառնալու անտանելի բեռից: Շատ ապրի մեր դուխով նիկոլը, որ վերջապես բացեց Սերգո-ջանի լավ ապրելու չարչիական դարաշրջանը՝ թուրքական ստրկության գունագեղ դրախտում…

    “բացասական վերաբերմունքի առումով, ինչպես ասում են, կա լայն հասարակական կոնսենսուս”

    Ոչ մի կոնսենսուս էլ իրականում չկա: Կա տասնյակ տարիների սեւ քարոզչություն թրքասեր «աբիժնիկների» կողմից, եւ այն էլ աստիճանաբար հօդս է ցնդում: Պարզ է, թե ինչից են հոգեխանգարմունքի մեջ ընկնում լեւոնանիկոլի վկաները. մարդը կարողացավ տոտալ բռնաճնշումների պայմաններում կարժ ժամանակում քսանից ավել տոկոսի վարկանիշ ձեռք բերել, մարդը ասել է, որ կրելու է, եւ նա իր խոսքի տերն է՝ ի տարբերություն ստախոս ու պոռոտախոս «ազգագործան պատուհասի»: Մի փոքր համբերություն միայն… Ուղեղ ունեցող յուրաքանչյուր քաղաքացի հասկանում է, որ նիկոլչիբեյի հրեշավոր դավաճանության հետեւանքով ստեղծված իրավիճակից Հայաստանը կարող է հանել միայն մեկ մարդ, եւ այդ մեկ մարդու անունը գիտի նույնիսկ Մարինե Պետրոսյանը…

  7. Ջորդանո Գալիլյան says:

    “Դա գաղափարախոսություն է, … որն անձամբ ինձ հոգեհարազատ չէ, բայց…

    Դժվարանոմ եմ ընդհանրապես պատկերացնել, թե ինչպես է հնարավոր հրաժարվել մի գաղափարախոսությունից, որը կարճ ժամանակում չարչի ու ստրկամիտ հային դարձրեց ազատասեր ու ռազմատենչ: Ինչպես կարող է հոգեհարազատ չլինել մի գաղափարախոսություն, որի շնորհիվ է հիմնվել հայկական պետականությունը: Ի՞նչ կմնա տակը, եթե ազատվենք եւ այս գաղափարախոսության «բեռից», որպես «նախկին» ու «մերժված»: Ոչինչ, բացի «խաղաղության դարաշրջանից» ու թուրքական վիլայեթից՝ իր ԲՏ կայմակամով…

    “Խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս կան նաեւ այլ ուժեր ու գործիչներ, որոնք կարող են իրականացնել իրենց պոտենցիալը: “

    Իհարկե՝ իրենց հաճախորդական պոտենցիալը նրանք կարող են իրականացնել. նիկոլը նրանց համար ամեն ինչ կանի, միայն թե շարունակեն հակաքոչարյանական խեղկատակությունները ու իրենց ներկայացնեն որպես «այլընտրանք», «երրորդ ուժ» ու ուլտրասուպերազգայնական «բեւեռներ»…

    “Կարեւորը նախորդ նախագահների բեռից ազատվելն է: Հետո միայն ընտրությունների մասին մտածել”

    Ամենակարեւորը այդ դեպքում առաջին նախագահի բեռից ազատվելն է: «Խեղճ» նիկոլն ի՞նչ անի, եթե ազգակործան պատուհասի կառավարության բոլոր կարեւոր դիրքերում ԼՏՊ-ի կադրերն են բազմել: Ավելի լավ է լինել «ազգակործան պատուհաս», քան ազգակործան պատուհասների գեներատոր… 🙂

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031