Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք տարբեր հաղթանակներ աշխարհի առաջնության ռինգում

Հոկտեմբեր 30,2021 09:40

Բելգրադում ընթացող բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնության հինգերորդ օրը Հայաստանը երեք մասնակից ուներ: Մեր երեք բռնցքամարտիկներն էլ հաղթեցին մրցակիցներին, սակայն դրանք  էականորեն տարբերվում էին միմյանցից:

Նախ, 54 կգ քաշային Վահե Բադալյանը միավորներով առավելության հասավ տայպեյցի Յու-Հանգ Լիի նկատմամբ, ապա Կարեն Տոնականյանը 3-րդ ռաունդում նոկաուտով հաղթեց Մալիի ներկայացուցիչ Աբդուլ-Կարիմ Բատհիլին: Թերեւս, ամենադժվար մենամարտը բաժին հասավ 71 կգ քաշային, վանաձորցի Արման Դարչինյանին, որը, վստահ ենք, ոչ մի պարագայում չէր ցանկանա  այդպիսի գնով առավելության հասնել:

Արմանը Ղրղզստանի ներկայացուցիչ Նուրադին Ռուստամբեկի հետ մենամարտի հենց առաջին վայրկյաններից տիրել էր ռինգի կենտրոնին եւ հուժկու հարվածներով ցնցում էր նրա պաշտպանությունը: Մրցակիցը, որը լուրջ ոչինչ չէր կարողանում ձեռնարկել, անցավ անթույլատրելի գործողությունների, ինչը բռնցքամարտում դատապարտվում է խստորեն: Նա երկու անգամ շատ ուժեղ հարվածեց գոտկատեղից ներքեւ, ինչի պատճառով մարտը երկու անգամ էլ որոշ ժամանակով կանգնեցվեց, մինչեւ Արմանը կվերականգներ շնչառությունը:

Ռինգի մրցավարը տարօրինակ կերպով երկու դեպքում էլ «չնկատեց» արգելված հարվածները եւ նոկդաունի հաշիվ բացեց, սակայն, ըստ երևույթին, գործին միջամտեցին  գլխավոր մրցավարական սեղանից եւ ակնհայտ կերպով  արգելված հարվածներ իրականացնելու համար ղրղզ բռնցքամարտիկը որակազրկվեց ու հաղթանակը ժամանակից շուտ շնորհեց հայաստանցուն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031