«Ինձ համար կարևոր չէ, թե Իշխան Սաղաթելյանն ինչ կհայտարարի, կարևոր է փակ հանդիպումից հետո նրա արած հայտարարությունը։ Եթե փակ հանդիպման ժամանակ այլ բան է ասել, իսկ հրապարակային հայտարարությամբ այլ բան է ասել, դա շատ վատ է։ Իսկ եթե նույն բանն է ասել, մենք դա արդեն գիտենք հոկտեմբերի 19-ի երեկոյան նրա տեսաուղերձից»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն այսօր հայտարարել է, թե վաղը մանրամասներ կհրապարակի անցած տարի հոկտեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հանդիպումից։ Այդ հանդիպումից հետո Ի․ Սաղաթելյանը կարճ տեսաուղերձով հանդես եկավ և հայտարարեց, թե՝ «ՀՅԴ-ի համար շարունակում է անընդունելի մնալ խաղաղություն տարածքների դիմաց բանաձևը, առանց Արցախի անկախության ճանաչման հակամարտության լուծման որևէ տարբերակ, անընդունելի է հարցի փուլային լուծման շրջանառվող որևէ տարբերակ»։
Մանրամասները՝ տեսանյութում։