Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը Բելգրադում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում վիճակահանությամբ ազատ էր որակավորման փուլից: Գյումրեցի բռնցքամարտիկը 1/16 եզրափակչում սպասում էր ադրբեջանցի Մալիկ Հասանով-գվատեմալացի Դոնիս Ռեյես զույգի հաղթողին: Հաջողությունը 1/32 եզրափակչում ուղեկցել էր Հասանովին եւ նա էլ վաղը լինելու է Բաչկովի առաջին մրցակիցը:
Հոկտեմբերի 30-ին Բելգրադի ռինգում Հայաստան ազգային հավաքականն ունենալու է եւս երկու մենամարտ: 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը մեկնարկելու է Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հավաքականի անդամ Սավելի Սադոմայի հետ, իսկ Սեյրան Եղիկյանը (48 կգ) երկրորդ մենամարտը կանցկացնի, այս անգամ ղրղզ Միրլան Տուրկբաիի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ