Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդար Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է Ապարան, Նոր Հաճն եւ Բաղրամյան համայնքների ավագանու ընտրություններին

Հոկտեմբեր 29,2021 20:20

Հարգելի՛ բարեկամներ,

Ս.թ. դեկտեմբերի 5-ին մի շարք համայնքներում տեղի են ունենալու համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների հերթական ընտրություններ:

Գյումրիում, Գորիսում և այլ համայնքներում վերջերս տեղի ունեցած ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ հանրության ճնշող մեծամասնությունը  բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով այդպես էլ չմասնակցեց ընտրություններին, ինչը խոսում է մեր հասարակության ներսում գոյություն ունեցող բազմաթիվ խորքային խնդիրների մասին:

Սրանով հանդերձ, «Արդար Հայաստան» կուսակցությունը, արձանագրելով, որ ՏԻՄ համակարգում առկա են բազմաթիվ չլուծված հիմնախնդիրներ, միաժամանակ, կարևորելով խոշորացվող համայնքների առաջիկա տարիների կայացման գործընթացը, և ձգտելով իր հնարավորությունների սահմաններում մասնակիցը դառնալ համայնքների զարգացման գործընթացին, որոշում է կայացրել մի քանի համայնքներում մասնակցել ավագանու ընտրություններին:

Համայնքների ղեկավարների թեկնածուներին ընտրելիս, «Արդար Հայաստան» կուսակցությունն առաջնորդվել է բացառապես այդ համայնքների առանձնահատկություններով ու շահերով, համայնքի ղեկավարների թեկնածուների վերջին տարիների աշխատանքի ու գործունեության արդյունքներով:

«Արդար Հայաստան» կուսակցության համար ՏԻՄ ընտրություններն առաջին հերթին միջոց են համայնքներում առկա հիմնախնդիրները կարողունակ ավագանու և համայնքի ղեկավարի արդյունավետ գործունեության միջոցով լուծելու համար:

Վերը նշված հանգամանքների համատեքստում հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Արդար Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է Արագածոտնի մարզի ԱՊԱՐԱՆ, Արմավիրի մարզի ԲԱՂՐԱՄՅԱՆ և Կոտայքի մարզի ՆՈՐ ՀԱՃՆ համայնքների ավագանու ընտրություններին:

  1. Արագածոտնի մարզի ԱՊԱՐԱՆ համայնքի ընտրական ցուցակը գլխավորում է համայնքի գործող ղեկավար Կարեն Եղիազարյանը:
  2. Արմավիրի մարզի ԲԱՂՐԱՄՅԱՆ համայնքի ընտրական ցուցակը գլխավորում է Դալարիկ համայնքի ղեկավար Ալիկ Պողոսյանը:
  3. Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի ընտրական ցուցակը գլխավորում է Նոր Գեղի համայնքի ղեկավար Վարդան Պապյանը:

Չենք բացառում, որ սահմանված ժամկետում այլ համայնքներում ևս մասնակցության հայտ ներկայացնենք, որի մասին կհայտնենք լրացուցիչ:

Ապարան և Նոր Հաճն համայնքներում ընտրություններին մասնակցում ենք դաշինքային ձևաչափով:

«Արդար Հայաստան» կուսակցությունը միտված է իսկապես արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը և հորդորում է իրավասու մարմիններին իրենց լիազորությունների շրջանակներում ապահովել իսկապես մրցակցային ու ԱՐԴԱՐ ընտրություններ:

 

«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031