Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ԵՄ «Թվինինգ» ծրագրի առաջընթացի ներկայացման միջոցառմանը

Հոկտեմբեր 29,2021 17:35

2021թ. հոկտեմբերի 29-ին կայացել է «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումների իրականացմանը» Եվրոպական միության «Թվինինգ» ծրագրի առաջընթացի ներկայացման միջոցառումը, որին մասնակցել և ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը.

«ԵՄ պատվիրակության ղեկավար, մեծարգո՛ տիկին Վիկտորին,

հարգարժա՛ն դեսպաններ,

հարգելի՛ հյուրեր,

Ողջունում եմ Ձեզ ներկա գտնվելու Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի և ԵՄ «Թվինինգ» ծրագրի կողմից համատեղ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության բարեփոխումների հետագա իրականացմանը» ծրագրի ընթացքի վերաբերյալ քննարկմանը։

Հայաստանի Հանրապետության կողմից մշտապես բարձր են գնահատվում նման համագործակցությունները։ Կարծում եմ, որ համագործակցող կողմերում կա բավականին մեծ ներուժ, որի օգտագործումը ոլորտի բարեփոխումների համար կարևորագույն հիմնաքար է, որը նպաստում է Հայաստան-ԵՄ շարունակական համագործակցությանը։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ԵՄ գործընկերներին արդյունավետ աջակցության համար՝ ընդգծելով, որ քաղաքացիական ծառայության համակարգը Հայաստանի Հանրապետությունում գտնվում է բարեփոխումների ակտիվ փուլում։ Լիահույս եմ, որ այս քննարկման շրջանակներում բարձրացվող հարցերը իրենց ուրույն լուծումներով կնպաստեն ոլորտի արդիականացմանը և կմոտարկեն քաղաքացիական ծառայության համակարգը ԵՄ ուղենիշներին։ Բոլորիս մաղթում եմ արդյունավետ քննարկում»:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպան Քրիստի Նարինենը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, հեռավար կերպով՝ Վրաստանում և Հայաստանում Էստոնիայի դեսպան Ռինա Կայլուրանդը և Ծրագրի կառավարմանը ներգրավված այլ հյուրեր:

Ծրագիրը մեկնարկել է 2020թ. հունվարի 13-ին և կավարտվի 2022թ. մայիսի 31-ին: Այն ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից, բյուջեն կազմում է մեկ միլիոն երեք հարյուր հազար եվրո: Հիմնական շահառու է հանդիսանում ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը (ՔԾԳ)։

Ծրագիրը հետամուտ է ՀՀ պետական կառավարման թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության բարելավման ընդհանուր նպատակի իրագործմանը՝ ամրապնդելով քաղաքացիական ծառայողների արհեստավարժությունը և լավ աշխատանքը՝ պետական կառավարման սկզբունքներին համահունչ։ Ծրագիրը բաղկացած է 4 բաղադրիչներից` կարողությունների հզորացում, համալրում, կատարողականի գնահատում և վերապատրաստում, որոնց ուղղությամբ առաջընթացը ներկայացվել է վերոհիշյալ միջոցառման ընթացքում։

Ակնկալվում է, որ թվարկված բաղադրիչների ներքո իրականացվող գործողությունները կհանգեցնեն հետևյալ արդյունքներին՝ ՔԾԳ և շահառու հաստատությունների կարողությունների զարգացում, համալրման և ընտրության համակարգերի ուժեղացում, քաղաքացիական ծառայության կատարողականի գնահատման համակարգի բարեփոխում և վերապատրաստման համակարգի բարելավում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031