Լրահոս
Օրվա լրահոսը

Ինեկոբանկը ԴիջիԹեք 2021-ին. նորարարություն հանուն հարմարավետության

Հոկտեմբեր 29,2021 17:08

Երևան, 29 հոկտեմբերի. Ինեկոբանկն իր նորարար մոտեցումներով  այս տարի ևս մասնակցում է տարվա ամենաթվային միջոցառմանը՝ ներկայացնելով հաճախորդների առօրյան առավել հարմարավետ դարձնող իր նոր ծառայություններն ու հատուկ առաջարկները:  

Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, ձեռքբերումներն ու ապագան համախմբող ԴիջիԹեք 2021 ցուցահանդեսի ընթացքում Ինեկոբանկը ներկայացնում է ամենահարմարավետ թվային բանկինգի՝ InecoMobile հավելվածի նոր հնարավորությունները և հատուկ առաջարկներով հանդես գալիս ժամանակն արժևորող հաճախորդների համար:

Հոկտեմբերի 29-ից 31-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառման այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Ինեկոբանկի նոր առաջարկներին, ընտրելու իրենց կենսաոճին առավել հարմար ծառայությունները, բացահայտելու NFC անհպում վճարումների առավելությունները և հատուկ պայմաններով պատվիրելու ժամանակակից Visa Digital քարտ:

«Ինեկոբանկն ավանդաբար մասնակցում է տարվա ամենաթվային միջոցառմանը. այս տարվա  ԴիջիԹեքը հատուկ կարևորություն ունի, քանի որ երկար դադարից հետո մի հարկի տակ է համախմբելու ՏՏ ոլորտի առաջատարներին և հանրության հետ ոչ թվային շփման հնարավորություն է ընձեռելու», – ասում է Ինեկոբանկի Մարքեթինգի ծառայության ղեկավար Տիգրան Սարգսյանը, – «Ինչպես խոստացել էինք՝ ՏեխնոԱշուն 2021-ի շրջանակում թվային նորարարությունները գնահատողներին սպասվում են հատուկ առաջարկներ և անակնկալներ Ինեկոբանկի կողմից: Կհանդիպենք ԴիջիԹեք 2021-ին ամենաթվային բանկի տաղավարում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031