Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ այսօր հոկտեմբերի 29-ին Տեղ համայնքի ղեկավար՝ պարոն Դ. Ղուլունցի, ՀՀ Սահմանապահ զորքերի ուղեկալի պետ, փոխգնդապետ՝ Դավթյանի և Ռուսական սահմանապահ զորքերի կողմից ձեռնարկված, համակարգված և նպատակային գործողությունների արդյունքում հակառակորդի կողմից հետ է հանձնվել ս/թ հոկտեմբերի 22-ին Կոռնիձորի բնակչին պատկանող թվով 106 գլուխ ոչխարները:
Տեղեկացնում ենք Ձեզ, որ վերջերս ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի կողմից լրատվամիջոցներով տարածված լուրերն այն մասին, որ ադրբեջանցիներն են մտել Կոռնիձորի վարչական տարածք և հափշտակել, բացառապես ապատեղեկատվություն է:
Հորդորում ենք բոլորին չխեղաթյուրել որևիցե տեղեկատվություն, սպասել Տեղի համայնքապետարանի պաշտոնական հաղորդագրություններին, անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ:
Կարդացեք նաև
Տեղ համայնքի ղեկավարը մշտապես կանգնած է իր ժողովրդի կողքին և մտահոգ է նրանց բոլոր խնդիրներով:
Տեղի համայնքապետարան