«Առավոտի» տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնում նյութեր են նախապատրաստվում «Ախթամիր ամրոց» հուշարձանի տարածքում անհայտ անձանց կողմից երեք տասնյակի հասնող դամբարանների հողաքանդումների, սալաքարերի տեղաշարժումների գործի առնչությամբ:
Մասնավորապես, հոկտեմբերի 28-ին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մասնաճյուղից գրություն է ստացվել, որ «Ախթամիր ամրոց» հուշարձանի տարածքում արձանագրվել են անհայտ անձանց կողմից երեք տասնյակի հասնող դամբարանների հողաքանդումներ, սալաքարերի տեղաշարժումներ:
Այս գործով հանգամանքները պարզվում են:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ