«Առավոտի» ունեցած տեղեկություններով` հոկտեմբերի 28-ին ԻԻՀ քաղաքացի Շահբազ Զ.-ն իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու պատճառով բերման է ենթարկվել և ներկայացվել քննչական բաժին:
Հոկտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն է ներխուժել Իրանի մի քաղաքացի և իրեն ոչ համարժեք է դրսևորում:
ՀՀ ոստիկանության ՊԾ գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Նարեկ Ա.-ն, ժամանել է դեսպանատուն: Իրանի քաղաքացին դրսևորել է ագրեսիվ և ոչ համարժեք վարքագիծ, չի կատարել ոստիկանների օրինական պահանջները, ձեռքով և ոտքերով հարվածել է ոստիկանության պարեկի դեմքին և որովայնին՝ շրթունքի հատվածում պատճառելով մարմնական վնասվածք:
Շահբազ Զ.-ն բերման է ենթարկվել, ավելի ուշ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով ձերբակալվել: Այժմ կատարվում է նախաքննություն:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ օգոստոսի 23-ին էլ ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ ԻԻՀ մեկ այլ քաղաքացի՝ Մ. Յ.-ն մերկացել էր և բարձրանալով ճաղավանդակների վրա՝ փորձել է մուտք գործել ՄԱԿ-ի գրասենյակի տարածք:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային