Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը
Այս աղետը օր առաջ կանգնեցնել է պետք․․․
Պատմեմ, թե ինչ ենք անում մենք՝վիրաբույժներս, վիրահատարանում, գուցե սթափվեն ոմանք։
Եվ այսպես, երբ վիրահատության ընթացքում կարծիքների փոխանակում է սկսվում, դա կարող է լինել միայն այն ուղղությամբ, որը ձևավորում է վիրահատության պատասխանատուն։ Երբ տարաբնույթ այլ քննարկումներ են գնում, շատ կարճ բառապաշարով վիրաբույժը դուրս է հրավիրում վիրահատարանից կարծիք արտահայտողին․․․ Քանի որ, այդ պահին նա է պատասխանատուն կյանքի և առողջության համար, և կարծիքների փոխանակումն անթույլատրելի է։
Ես գտնում եմ, որ այս հատվածում ունենք խնդիր, որը կոչվում է ամենաթողություն, որը մենք խառնում ենք խոսքի ազատության հետ, ինչը շատացնում է ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ անհաշվելի դեպքերը․․․
Կարդացեք նաև
Եվս մեկ անգամ, պատասխանատու կերպով հայտարարում եմ, այլընտրանք չկա՝ պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը։
Հ․Գ․ միգուցե կարողանայինք փրկեինք փոքրիկին, եթե նենգ հիվանդությունը չխանգարեր մեզ․․․