Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իմ սիրտն ու հոգին Երեւանում են». Ֆրանսահայ գրող

Հոկտեմբեր 29,2021 15:21

Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանում կայացավ ֆրանսահայ գրող Ռուբեն Հովակիմյանի «Յոյս ու տառապանք» գրքի շնորհանդեսը, որը թվով 7-րդ գիրքն է: Շնորհանդեսին ներկա էին գրողի մտերիմները, ընթերցողները, կրտսեր սերնդի ներկայացուցիչները, որոնք իրենց երաժշտական կատարումներով էլ ավելի գեղեցկացրին երեկոն: Հյուրերը մեծ սիրով ու ջերմությամբ էին խոսում Ռուբեն Հովակիմյանի մասին, ասելով, որ նա ուրիշ տեսակ է, չի գրում զուտ գրելու համար:

Նշենք, որ գրողը բնակվում է Ֆրանսիայում, սակայն ինչպես ինքն է ասում՝ ամբողջ հոգով ու սրտով Երեւանում է: «Եթե ինձ հարցնեն որտե՞ղ կցանկանաս բնակվել, ես կպատասխանեի Երեւանում, չնայած նրան, որ շատ երկրներում եմ եղել: Իմ սիրտն ու հոգին Երեւանում են»,- ասում է Ռուբեն Հովակիմյանը:

Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանի տնօրեն Սուսաննա Դավթյանի խոսքով՝ գրողն իր գրքում այնպիսի մեջբերումներ է անում մեծանուն գրողներից, որոնց չենք էլ հանդիպել, ու դրանք այնքան տեղին եւ այնքան դիպուկ են:

«Ապագա բժիշկ» թերթի գլխավոր խմբագիր Սեդա Թորոսյանն ասաց, որ գիրքը հաճույքով կարդացել է ծայրից ծայր. «Գրքում ընդգծումներ եմ արել մատիտով, որովհետեւ այնպիսի տողեր կային, որոնք անհնար էր չընդգծելը: Ասելիք շատ կա, երբ ընթերցողը սկսի գիրքը կարդալ՝ կանգ չի առնի: Գիրքը զատիկի փլավի է նման՝ համ ու հոտով, ամեն ինչով: Գրքում եւ առհասարակ, կյանքում Հովակիմյանը հույս ունի, որ ամեն բան լավ է լինելու, սակայն դրա սպասումն իր համար տառապանք է: Գրողն ունի կարոտ, կարոտախտ առ հայրենիք, որն իրեն անընդհատ կանչում է ու հանգիստ չի տալիս: Այստեղ անպակաս է փիլիսոփայությունը, վերլուծությունները, իրականը, առօրյան՝ այն, ինչ կատարվում է մեր կյանքում, սկսած ճղճղված ջինսերից մինչեւ իշխանություն, ԱԺ: Սակայն ամենակարեւորն այն է, որ գրողը թույլ չի տալիս իր գրչին գրի այն, ինչն իրենը չէ, ինչքան էլ տառապանքով սպասի լավին: Այս ամենից հետո, իրականից, առօրյայից, մտացածինից ամենակարեւորն այն է, որ գիրքն ավարտվում է դրական նոտայով»,- ընդգծում է իր խոսքում Սեդա Թորոսյանը:

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031