Covid-19 վիրուսն հզոր ախոյան ունի՝ ի դեմս «ARAMAX VICTORY» բուսամիջոցի
Մոլորակի մարդկանց առողջությանն ու կյանքին սպառնացող տարատեսակ վիրուսների ի հայտ գալն ու տարածումը ահագնացող չափեր է ընդունել և նվազման միտումը դեռևս տեսանելի չէ : Իրավիճակի հրամայականն է դառնում հնարավոր բոլոր միջոցներով ընդլայնել մարդկանց իմունիտետի բարձրացման արդյունավետությունը: Գործընթացին իր ծանրակշիռ մասնաբաժինն է բերել «ՍԻԳԱՐՈՆ» ընկերությունների խմբի մեջ մտնող «ԱՐՍՍԻ ԱԼՅԱՆՍ» ընկերությունը,որի կողմից կատարված ծավալուն ներդրումների և Հայաստանի սննդարդյունաբերության և առողջապահության ոլորտների փորձառու մասնագետների համատեղ ջանքերի շնորհիվ հաջողվել է մշակել և արտադրության կոչել «ARAMAX VICTORY» անվամբ, բուսական հիմքով կենսաբանական ակտիվ հավելումը: Բուսամիջոցը իմունիտետի հզոր խթանիչ է, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը և մեծ արդյունավետությամբ օգնում է հաղթահարել Covid-19 և մի շարք այլ վտանգավոր վիրուսներից սկիզբ առնող հիվանդություններ և բորբոքային պրոցեսներ։ «ԱՐՍՍԻ ԱԼՅԱՆՍ» ընկերության մասնագետների գործուն մասնակցությամբ հետազոտություններն ու փորձարկումները իրականացվել են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում՝ վիրուսաբանության լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Զավեն Կարալյանի գլխավորությամբ:
Պատմում է դոկտոր Կարալյանը.
– «ARAMAX»-ի փորձարկումներն իրականացրել ենք մարդու կորոնավիրուսի «Դելտա» շտամի վրա, որով արձանագրվել ենք արդյունավետության բարձր ցուցանիշներ: Հետազոտությունները դասական մոդելի վրա ցույց տվեցին, որ «ARAMAX»-ը շատ լավ բուժական էֆեկտ ունի կորոնավիրուսի «Դելտա» շտամի հանդեպ։ IN VITRO հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ «ARAMAX»-ը վիրուսների լայն շրջանակի հանդեպ ունի հակավիրուսային մեծ ազդեցություն, որոնց մեջ մտնում են ինչպես ԴՆԹ վիրուսները, օրինակ՝ մարդու սովորական հերպես վիրուսը, այդպես էլ ՌՆԹ վիրուսները, որոնցից են էնցեֆալոմիոկարդիտը, յաշուրի վիրուսը և կորոնավիրուսը։
Դրանից հետո սկսել ենք IN VIVO հետազոտությունները դասական մոդելի՝ սիրիական գերմանամկների վրա, որոնք ցույց տվեցին, որ «ARAMAX»-ը շատ լավ բուժական էֆեկտ ունի կորոնավիրուսի «Դելտա» շտամի հանդեպ։ Այս էֆեկտը առաջին հերթին դրսևորվում է վիրուսային թոքաբորբի հետևանքով առաջացած վնասված թոքերի առողջացմամբ։ Կորոնավիրուսով վարակված համստերիկների մոտ արդեն հինգերորդ օրը թոքերի զգալի մասը ախտահարված էին ինտերսիցիալ բորբոքումով: Մյուս խմբի մոտ, որը ստացել էր նույն դոզայով կորոնավիրուս, բայց ստացել էր նաև «ARAMAX»-ի բուժում, թոքերը մաքուր էին: Բացի դրանից «ARAMAX»-ը շատ արդյունավետ է կորոնավիրուսի այլ ախտանիշների հանդեպ, օրինակ՝ քաշի կորստի։ Վերահսկիչ խումբը, որը չի ընդունել «ARAMAX», շարունակել է նիհարել մեկ շաբաթվա ընթացքում, իսկ այն խումբը, որն ընդունել է, քաշի փոքր փոփոխություն է ցույց տվել: Բացի այդ, «ARAMAX»-ի օգտագործման ժամանակ գործնականում չի նկատվել ջերմաստիճանի բարձրացում, որը բնորոշ է հիվանդության առաջին փուլերին:
IN VIVO պայմաններում «ARAMAX»-ի ազդեցության ուսումնասիրություններ են կատարվել նաև կորոնավիրուսով վարակման ժամանակ իմունային համակարգի պարամետրերի վրա: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսի ժամանակ, «ARAMAX»-ի ազդեցության տակ իմունային համակարգի ախտահարումը զգալիորեն նվազում է ՝ գրեթե հասնելով նորմալ վիճակի: Մասնավորապես, արյան լիմֆոիդ պոպուլյացիան արագ վերականգնվում է, չնայած կորոնավիրուսի ժամանակ բնորոշ է լիմֆոպենիան` արյան լիմֆոցիտների մակարդակի կայուն նվազումը: Սա շատ կարևոր է, երբ լիմֆոիդ պոպուլյացիան վերադառնում է նորմայի:
Երկրորդ կարևոր մասը իմունային համակարգի տեսանկյունից այն է, որ նեյտրոֆիլային պոպուլյացիան, որը կորոնավիրուսի ազդեցության տակ շեղվում է ձախ, այսինքն` արյան միջից դուրս են մղվում ոսկրածուծի երիտասարդ ձևերը պերեֆերիկ արյան մեջ, «ARAMAX»-ի ազդեցության տակ ևս նվազում է։
Եվ վերջինը, որը շատ կարևոր է իմունային համակարգի տեսանկյունից, մոնոցիտային բջիջների պոպուլյացիան նույնպես վերականգնվում է, այսինքն` մոնոցիտների քանակի նվազումը աննշան է դառնում։ Այսպիսով, ես կարող եմ եզրակացնել, որ «ARAMAX»-ն ունի շատ լավ բուժիչ ազդեցություն Covid-19-ի «Դելտա» շտամի IN VIVO մոդելի վրա:
Կարդացեք նաև
Դոկտոր Կարալյանի համոզմամբ «ARAMAX»-ի լաբորատոր փորձագիտական արդյունքները ամուր հիմք են հանդիսանում պնդելու, որ հայ մասնագետների կողմից արված բարձրարժեք բացահայտումը անգնահատելի աջակցություն է առողջապահության գլոբալ համակարգին, և «ARAMAX VICTORY» հեղափոխական բուսամիջոցը կանխարգելման և ապաքինման առումով կարող է դառնալ կլինիկայում կիրառվող լուրջ դեղամիջոց Covid-19 -ի, ինչպես նաև տարբեր վիրուսային հիվանդությունների դեպքում:
ՀՀ ԱՆ Մաշկաբանության ազգային կենտրոնում ևս իրականացվել են «ARAMAX VICTORY»-ի փորձարկումներ: Կենտրոնի մաշկային բաժանմունքի վարիչ Գևորգ Շաքարյանի խոսքերով «ARAMAX VICTORY» բուսամիջոցի հետազոտություններ և փորձարկումներ են իրականացվել մի շարք մաշկային հիվանդությունների հանդեպ՝ պսորիազ, էկզեմա, նեյրոդերմիտ՝ արձանագրելով շատ բարձր արդյունավետություն: «ARAMAX»-ը կրճատում է բաց և խոր վերքերի սպիացման ժամկետը, նպաստում է երկարատև չապաքինվող վերքերի և թարախային ախտահարումների առողջացմանը:
«ԱՐՍՍԻ ԱԼՅԱՆՍ» ընկերության փոխնախագահ Արթուր Սարգսյանի հավաստմամբ «ARAMAX VICTORY»-ի լաբորատոր հետազոտություններն ու փորձարկումները շարունակական են լինելու: Առաջիկայում նախատեսվում է հետազոտել «ARAMAX»-ի ազդեցությունը այնպիսի հիվանդությունների հանդեպ, ինչպիսիք են պրոստատիտը, գայմորիտը և որ շատ կարևոր է՝ ՁԻԱՀԸ:
«ARAMAX VICTORY»-ի արտադրությունում ներդրվել են GMP և HACCP միջազգային ստանդարտները: Արտադրանքը պետական գրանցում է անցել ԵԱՏՄ երկրներում: Այն շուտով հասանելի կդառնա ԱՄՆ-ում, Ռուսաստանում, ԵՄ-ի մի շարք երկրներում: