Լրահոս
Օրվա լրահոսը

«Որքան տհաս պետք է լինես, որ ասես, թե՝ ոչինչ, մի քանի ամիս է մնացել ՄԻՊ-ին»․ Սեյրան Օհանյան

Հոկտեմբեր 29,2021 12:22

«Իշխանությունը եւ նա պետք է կառավարման եւ ռազմական կառավարման ընթացակարգերի համաձայն իրականացնեին ամբողջ գործունեությունը։ Նա պետք է ձեւավորեր կառավարման օրգան, կետ, որտեղից պետք է լինեին գրավոր եւ բանավոր հրահանգները։ Նման գործողությունները, որոնք վերաբերվում են ՀՀ սահմաններին, պետք է լինեն գրավոր եւ համապատասխան օրգանի կողմից»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ 2020թ․ դեկտեմբերին հայկական զորքերին ինքն է բանավոր հրամայել հետ քաշվել մինչեւ Սյունիքի սահման, եւ որ դա արվել է պատերազմից խուսափելու համար՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Members of ‘Armenia’ faction Aram Vardevanyan, Artsvik Minasyan and Seyran Ohanyan hold parliamentary briefings at the RA National Assembly building in Yerevan, Armenia

«Փաշինյանի պատասխանի ժամանակ չերեւաց, որ ինքը ԳՇ-ի, ՊՆ-ի, ԱԱԾ-ի կամ այլ օրգանի միջոցով է այդ որոշումն ընդունել։ Բացի դա, նոյեմբերի իննի փաստաթղթով՝ կողմերը պետք է կանգնեն այնտեղ, որտեղ եղել են այդ պահին, ուստի որեւէ մեկը չէր կարող բանավոր հրաման տալ հետ քաշվելու՝ այն էլ այն վայրերում, որոնք հետո սահմանները ճշտելու ժամանակ վեճի առարկա էին դառնալու»,-նշեց Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով․ «Եթե նորմալ կառավարիչ լիներ, պատերազմ չսկսվելու համար կհրահանգեր, որ զորքերը կանգնեն գոնե այն տեղերում, որտեղ ռամկավարական նշանակության բարձունքներ եւ ճանապարհներ կան։ Այդպես վեճի կետերից առաջ կկանգնեինք։ Ի հակադրություն սրա՝ հակառակորդը JPS-ով սահմանագծում է անում, ներխուժում մեր տարածք։ ՄԻՊ-ը փաստեց, որ հակառակորդն ամրաշինական աշխատանքներ է անում։ Որքան տհաս ու հեռու պետք է լինես այդ ամենից, որ ասես, թե՝ ոչինչ, մի քանի ամիս է մնացել, որ ՄԻՊ-ն իր պարտականությունները կատարի։ Պետք է հասկանան՝ այնտեղ, որտեղ թուրք զինվորի ոտք է դրվում, ավելի դժվար է լինելու սահմանների ճշգրտման ժամանակ իրենց հետ շպրտել այնտեղից, որտեղ կանգնած են»։

Հիշեցնենք՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն է ասել, որ Արման Թաթոյանին մի քանի ամիս է մնացել պաշտոնավարելու։

«Հայաստան» դաշինքից Արամ Վարդեւանյանն էլ կոչ արեց դատախազությանը պարզաբանել՝ վարչապետն ինչպե՞ս կարող էր տարածքային ամբողջականության վերաբերյալ բանավոր հրամաններ տալ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031