Հոկտեմբերի 28-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում ունեցավ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի անդամ, կոնգրեսական Աննա Էշուի հետ։
Դեսպան Մակունցը ներկայացրեց ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանն ուղղված հանձնառությունը։
Զրուցակիցները քննարկեցին Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված ներկա իրավիճակը և այդ առթիվ դեսպան Մակունցը շնորհակալություն հայտնեց կոնգրեսականին համավարակի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանին ցուցաբերած ջանքերի և աջակցության համար։
Կոնգրեսական Էշուն իր մտահոգությունը հայտնեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմին հետևած իրավիճակի կապակցությամբ և զորակցություն մաղթեց հայ ժողովրդին՝ ստեղծված մարտահրավերները հաղթահարելու կապակցությամբ։
Կարդացեք նաև
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն