Արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի՝ Արցախի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմը Օնտարիոյի միջազգային կինոփառատոնում հաղթող է ճանաչվել 4 անվանակարգերում՝ միջազգային խաղարկային ֆիլմում «Լավագույն ձայն», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն սցենար» և «Լավագույն միջազգային ֆիլմ»։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում կինոռեժիսորը նշեց, որ փորձում են ֆիլմերի միջոցով աշխարհին ներկայացնել Արցախը, Արցախի պատմությունը. ֆիլմը փառատոններին ներկայացնելը այդ նպատակին հասնելու քայլերից մեկն է։
«Երբ Արցախի մասին պատմող ֆիլմը միաժամանակ 4 մրցանակի է արժանանում միջազզային կինոփառատոնում, շատ ոգևորիչ է։ Արցախի մասին մենք շատ պետք է խոսենք։ Ես և իմ թիմը այդ նպատակով ֆիլմեր ենք ստեղծել նախկինում և այժմ էլ շարունակում ենք խոսել Արցախի և հայոց պատմության կարևոր էջերի մասին՝ նոր նախագծերով, որոնցից է «Վերածնվածը» ֆիլմը։ Այս ճանապահին «Դրախտի դարպասը» ֆիլմի ընդգրկվելը փառատոնի ծրագրում և հաղթելը ցույց են տալիս, որ Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու մեր նպատակը հասանելի է, իսկ ուղին՝ ճիշտ, որ այս կերպ մենք կարող ենք աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հանդիսատեսին ներկայացնել մեր պատմության կարևոր էջերը և խնդրակիցը դարձնել Արցախում ապրող ժողովրդի», – նշեց Ջ. Ավետիսյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: