Երեկ ազգային ժողովում ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ հանդիպել է այդ թվում «Հայաստան» խմբակցությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Խորհրդի կազմով ենք հանդիպել։ Մինչեւ այդ առանձին հանդիպումներ էլ են եղել։ Քննարկել ենք իրադրությունը, ներկայացրել մեր խմբակցության տեսակետները ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի մասին։ Քննարկել ենք նաեւ խորհրդարանական համագործակցությունը։ Իհարկե, քննարկել ենք ՀՀ-ի շուրջ իրադրությունը եւ կարեւորել հայ-ռուսական գործակցությունը՝ որպես ռազմավարական գործընկերություն»,-հայտնեց Սեյրան Օհանյանը։
Նրա փոխանցմամբ՝ խոսել են նաեւ հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին, սահմանապահ գործունեության մասին․ «Կարծում եմ՝ որոշակի փակ խնդիրներ կան, որոնց մասին այստեղ չէի ուզի խոսել»։
Սեյրան Օհանյանի խոսքով՝ իրենք հարցադրում են արել հնարավոր եռակողմ փաստաթղթի մասին, որի վերաբերյալ տեղեկություններ կան նաեւ ռուսական մամուլում, սակայն դեսպանն էլ ասել է, որ ինքը լիարժեք տեղեկություն չունի այդ մասին։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ