Մոսկվան կարծում է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համար օպտիմալ ձևաչափը եռակողմ աշխատանքային խումբն է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ: Այս մասին հինգշաբթի տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:
«Մենք ճիշտ ենք համարում հավատարիմ մնալ այն հայտարարություններին և քայլերին, որոնք նպաստում են Հարավային Կովկասում բոլոր տնտեսական հաղորդակցությունների և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը»,- ասել է Զախարովան:
Նա նաև հիշեցրել է, որ այդ ձևաչափով անցկացվել է արդեն ութ հանդիպում, և բոլոր կողմերը բարձր են գնահատում դրա գործունեությունը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ