Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Հակոբյան. «Իմ բարբառով Կովսականն ու Սանասարն Արցախ են, Նիկոլի բարբառով Արցախն Ադրբեջան է». «Հրապարակ»

Հոկտեմբեր 29,2021 11:04

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 17-ին եկել է Գորիս եւ պահանջել, որ զինված ուժերը Գորիսից եւ Մեղրիից հետ գնան՝ թողնելով Կովսականի (Զանգելան) եւ Սանասարի (Կուբաթլու) դիրքերն Ադրբեջանին:

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Արթուր Սարգսյանի այս բացահայտումը եւս մեկ անգամ հաստատեց, որ Փաշինյանն ու նրա պաշտպանության նախարարն ամեն ինչ արել են, որ Ադրբեջանը հնարավորինս շահած դուրս կա պատերազմից:

ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանին, որն այդ պաշտոնին հրաժեշտ է տվել նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից 10 օր անց, մի քանի հարց ուղղեցինք:

– Արդյոք նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսվա՞ծ էր նման բան, որ մեր ուժերը գնան սահմաններից: 

– Այո: Ամսի 9-ին ստորագրված փաստաթղթում ամեն ինչ գրված է եղել: Ինչո՞ւ մարդիկ չեն հասկանում ու այսօր շահարկում են, ես չեմ հասկանում: Այն ժամանակ, երբ ես կարդացի այդ փաստաթուղթը, ինձ համար պարզ էր, որ այդ դիրքերից դուրս ենք գալու: Այնտեղ շատ հստակ գրված է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը միայն կանգնելու են Հայաստանի Հանրապետության պետական սահմանին: Ուրիշ տեղ Հայաստանի Հանրապետությունը զինված ուժեր չի ունենալու:

– Մեղրիի ու Գորիսի դիրքերի մասին չէ՞ խոսքը, Հայաստանի Հանրապետության սահմանի: 

– Հիմա ես իմ բարբառո՞վ խոսեմ, թե՞ Նիկոլի: Իմ բարբառով Կովսականն ու Սանասարն Արցախ են, Նիկոլի բարբառով Արցախն Ադրբեջան է:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031