Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ժամանակին օրենք էր գործում, որ համայնքի ղեկավարը երկու սռոկից ավելի չպիտի աշխատի, ես կարծում եմ՝ դա ճիշտ օրենք էր. Ինձ թվում է՝ ճիշտ ժամանակին դուրս եմ գալիս. Աբովյանի քաղաքապետ. «Հրապարակ»

Հոկտեմբեր 29,2021 10:22

Դեկտեմբերի 5-ին արդեն խոշորացված Աբովյան համայնքում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմնի՝ համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ։ Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանում է այս կիրակի՝ հոկտեմբերի 31-ին։ Մենք տեղեկացանք, որ Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը, որը, եթե համայնքի խոշորացում տեղի չունենար, դեռ երկու-երեք տարի ժամանակ ուներ պաշտոնավարելու, չի առաջադրվելու եւ չի մասնակցելու ընտրություններին։ Նա մեզ հետ զրույցում չհերքեց այս տեղեկությունը։

– Պարոն Գեւորգյան, լսել ենք՝ չեք առաջադրվում այս ընտրություններում, ինչո՞ւ։

– Այդպես եմ որոշել։ Երկու սռոկ աշխատել եմ, պատվով աշխատել եմ, ունեմ ահագին կատարած աշխատանք։ Ժամանակին օրենք էր գործում, որ համայնքի ղեկավարը երկու սռոկից ավելի չպիտի աշխատի, ես կարծում եմ՝ դա ճիշտ օրենք էր։ Ես յոթ տարի արդեն աշխատել եմ, բավականին ծրագրեր եմ կյանքի կոչել։

– Բայց Ձեր պաշտոնավարման ժամկետը չէր ավարտվել, Դուք կարող էիք առաջադրվել, նորից ընտրվել եւ Ձեր կիսատ թողած ծրագրերը կյանքի կոչել, հատկապես, որ աբովյանցիները Ձեզ հարգում են, գնահատում են Ձեր կողքին են, ինչպես կասեր պարոն Ծառուկյանը։

– Չէ, ամեն ինչ ունի վերջ նաեւ, հեչ պարտադիր չի, որ չընտրվես՝ դուրս գաս, հեչ պարտադիր չի, որ քեզ չուզենան, ու դուրս գաս։ Հետո՝ համայնքի ղեկավարը երկար աշխատելով՝ ժամանակի ընթացքում շատ մարդկանց «չէ» է ասում, շատ մարդկանց կարող է նեղացնել․․․ Ինձ թվում է՝ ճիշտ ժամանակին դուրս եմ գալիս։

– Իսկ գուցե պարտադիր չէ, բայց պարտադրվա՞ծ է Ձեր այդ «ճիշտ ժամանակին» դուրս գալը։

– Ինձ թվում է՝ սխալ հասցեատիրոջ ես տալիս հարցը, ինձ ոչ մեկը չի կարող պարտադրել, դա իմ որոշումն է եղել։

– Տեղեկություն կա, որ Ձեր ընկեր եւ աջակից Գագիկ Ծառուկյանը Ձեզ հորդորել է, որ այս անգամ չմասնակցեք ընտրապայքարին, քանզի ԲՀԿ-ն Կոտայքում պատրաստվում է ընտրություններին մասնակցել այլ թեկնածուով` որպես համայնքապետի թեկնածու առաջադրելով ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանին։

– Ես Ձեզ վստահեցնում եմ՝ նման բան չկա։ Ընդհակառակը, Ծառուկյանի հետ մենք շատ ջերմ հարաբերություններ ունենք, անկեղծ եմ ասում՝ նման զրույց չի եղել։ Զրույց-քննարկում եղել է, իհարկե, որի ժամանակ ես Ծառուկյանին ասել եմ, որ որոշել եմ չառաջադրվել։

– Իսկ ինչպիսի՞ն է եղել Գագիկ Ծառուկյանի կարծիքը Ձեր այդ որոշման վերաբերյալ։

– Դե, արի չմանրամասնեմ նեղ-անձնական, ընկերական զրույցը, բայց Ծառուկյանի հետ մենք շատ ջերմ հարաբերություններ ունեցել ենք, ունենք ու, վստահ եմ՝ կունենանք։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031