Լրահոս
Օրվա լրահոսը

Ստանիսլավ Տարասով. Կողմերի միջեւ իրավիճակը բավականին բարդ է, քանի որ դրական նախադրյալներ գործընթացի համար չկան. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 29,2021 10:06

Չնայած դեռ հստակություն չկա, սակայն նոյեմբերի սկզբին հնարավոր Փաշինյան-Պուտին-Ալիեւ հանդիպման թեման շարունակում է մնալ վերջին օրերին Հայաստանում քննարկվող ամենաթեժն ու քննարկվողը: Խորհրդարանում այս հարցի շուրջ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշեց. «Եթե ՌԴ-Հայաստան-Ադրբեջան հանդիպման անցկացման մասին պայմանավորվածություն ձեռք բերվի, Կրեմլը ժամանակին կտեղեկացնի»:

«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի շուրջ զրուցել է ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հետ, որը նկատեց, որ նման հանդիպման կարիքը հասունացել է՝ ընդգծելով, թե նախապատրաստական փուլում նման հանդիպումները բնական են: «Պարզ է, որ հանդիպում պետք է տեղի ունենա, այդպիսին նախապատրաստվում է, սակայն կարծում եմ՝ օրակարգն այնքան էլ հստակ չէ: Ամենայն հավանականությամբ, կան ինչ-որ մշակումներ, պատկերացումներ»,- նշեց Տարասովը:

Վերջինիս խոսքով՝ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ կողմերի միջեւ իրավիճակը բավականին բարդ է, քանի որ դրական նախադրյալներ գործընթացի համար չկան:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031