Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մոտիկ խոսքեր հեռավորին՝ Վանո Սիրադեղյանին

Հոկտեմբեր 29,2021 13:30
Vano

Ա
Դու հեռացել ես ինչպես արեւը,
Որ գիշերում է լեռներից անդին,
Դարձել ես լքված մի վտարանդի,
Ում չեն ցանկանում մարդիկ բարեւել:

Դարձել ես օտար քեզ եւ աշխարհին,
Եվ մոռացվել է քո փառքի մասին,
Մոռացվել է քո հոգու անբասիր,
Խոսքը ճոխաբան ու չնաշխարհիկ:

Հետո կամաչեն նրանք ապիկար,
Եվ կափսոսան, որ քեզ չեն հասկացել,
Իրենց կկոչեն երախտամոռ ցեղ՝
Հոգով ընչաքաղց եւ մտոք տկար:

Բ
Լուսինն անցավ սեւ ամպերի գիրկը,
Ամպերը նրան ծածկեցին դաժան,
Գիշերը փոխեց իր տեղն ու դիրքը,
Ապա աշունը եկավ տարաժամ:

Կարոտը տարավ աչքերիդ լույսը,
Սպասումները տանջեցին հոգիդ,
Կյանքդ կարծես այս աշխարհից դուրս է,
Եվ հարազատ է ժամը մորմոքիդ:

Մենացիր քո մեջ որպես մտածող,
Նայիր հայելուն՝ ինքդ քեզ ծանիր,
Ապրիր քո ցավը եւ զղջալացով,
Որ ծառայել ես քո դավաճանին:

ՄԵՐՈՒԺԱՆ

2018թ.

«Առավոտ» օրաթերթ
28.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031