Դատախազության ուսումնական կենտրոնում վերլուծական բաժնի մասնագետի թափուր տեղի համար հոկտեմբերի 27-ին կայացած մրցույթը տեղի է ունեցել խախտումներով։ Aravot.am-ի տեղեկություններով, մրցույթին մասնակցող Լ․ Ղազարյանն ու Ս․Բաբայանը մրցույթի կազմակերպիչներից բանավոր պահանջել են թեստային առաջադրանքի օրինակը, սակայն գլխավոր դատախազության անձնակազմի կառավարման բաժնի եւ վիճակագրության վերլուծության բաժնի աշխատակիցները հրաժարվել են տրամադրել դրանք։ Ղազարյանն ու Բաբայանը պնդում են, որ խախտվել են իրենց իրավունքներն ու օրինական շահերը։
Մեր տեղեկություններով այս գործով արդեն զբաղվում են իրավապահ մարմինները։