Հոկտեմբերի 26-28-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացավ «Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների լեզվական քաղաքականությունը» 2-րդ միջազգային վեհաժողովը, որի շրջանակներում «Ռուսաց լեզվի նշանակությունը Հայաստանի թատերական քառուղիներում. 19-րդ դարի արևելահայ թատրոնը» զեկույցով հանդես եկավ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյանը։
Մանրամասները` «Առավոտ» օրաթերթի առաջիկա համարներից մեկում։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ