«Ազգային-ժողովրդավարական բեւեռն» այսօր Վանաձորում իրականացրեց իրազեկման երթ։ Երթի անդամները վանաձորցիներին եւս տեղեկացրեցին, որ հոկտեմբերի 30-ին Բեւեռն Ազատության հրապարակում նախատեսում է անցկացնել հանրահավաք-երթ, հորդորելով միանալ իրենց. «Արթնացիր հայ մարդ, թշնամին քո տուն է մտել։ Մենք ազատում ենք հայ ազգին ռուս-թուրք գերությունից»,-նշում էին ավտոերթի մասնակիցները։
«Նիկոլի հետ ապագա չկա», «Լեւոն+Ռոբերտ+Սերժիկ=Նիկոլ» գրությամբ պաստառներով ավտոերթի մասնակիցները շրջում էին մարզկենտրոնի կենտրոնական փողոցներով։ Այնուհետեւ իրազեկումը շարունակեցին իրականացնել քայլերթով։
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ