Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են Գյումրու ավագանու նորընտիր անդամները, ի՞նչ մասնագիտություն ունեն

Հոկտեմբեր 28,2021 21:01

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովում պաշտոնապես հանձնեցին Գյումրու ՏԻՄ ընտրություններում անցողիկ միավորներ հավաքած 5 քաղաքական ուժերի ավագանու նորընտիր անդամների մանդատները՝ հրապարակելով նրանց անվանական ցանկը։

Նորընտիր անդամները թվով 33-ն են։

ՏԻՄ ընտրություններում ամենաշատ ձայները հավաքել է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը՝ ստանալով 14 մանդատ։

Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանի հրապարակմամբ, «Բալասանյան դաշինք»-ից մանդատ ստացել են․

Վարդգես Սամոսնյանը՝ «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկության տնօրենը, որը կուսակցական է․ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունից է։ Նա կստանձնի Գյումրու քաղաքապետի ղեկը։

Երկրորդ տեղում անկուսակցական Հայկ Սուլթանյանն է՝ Գյումրու փոխքաղաքապետերից մեկը, նա համեստ ու բացառիկ աշխատասեր անձ է։

Երրորդ տեղում Լուսինե Սանոյանն է՝ Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի դուստրը՝ Սամվել Բալասանյանի քրոջ դուստրը։ Նա Բալասանյան ընտանիքին պատկանող «Գյումրի գարեջուր» ՍՊԸ փոխտնօրենն է։

Գյումրու ավագանու կազմը համալրել է նաև 9 տարի շարունակ Սամվել Բալասանյանի պաշտոնավարման օրոք ավագանու անդամ ընտրված Մխիթար Սահակյանը, որը Բալասանյանի հավատարիմ թիմակիցներից է, իր թաղում բավական հարգված։ Նա անկուսակցական է։

Մանդատ ստացել է նաև Գյումրու նախկին ավագանու մեկ այլ անդամ՝ անկուսակցական Վահան Հունանյանը, որը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ճարտարագետ-չափագետ է։

Մանդատ ստացել են նաև անհատ ձեռներեց Արուսյակ Հովհաննիսյանը, Տիգրան Հովհաննիսյանը՝ «ՌՏ թրեյդինգ» ՍՊ տնօրենը, Թորգոմ Համբարձումյանը՝ «Շիրակ» օդանավակայանի ՎՔՆ ծառայության վերահսկիչը։

Մանդատներ ստացել են նաև Բալասանյան ընտանիքին պատկանող գարեջրի գործարանի աշխատակիցներ՝ Նաիրա Պողոսյանը և Գեվորգ Պասկիչյանը։ Առաջինը «Գյումրու գարեջուր» ՍՊԸ-ի հաշվետարն է, երկրորդը՝ «Գյումրի գարեջուր» ՍՊԸ-ի հավաքակայանի վարիչը։

Ավագանու նորընտիր անդամների շարքում է նաև Վարաժյան Խաժակը՝ «Նովոստրոյ» ՍՊԸ-ի տնօրենը։

Ավագանու անդամ է ընտրվել է նաև Սոնա Հովհաննիսյանը՝ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարը․ նա Գյումրու ամենակոլորիտային դեմքերից մեկի՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանի դուստրն է։

Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներից ավագանու անդամ են ընտրվել Ռոբերտ Անդրիասյանը՝ գովազդի, առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժնի պետի տեղակալը ի և Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրու ՏԻՄ ընտրություններում ստացել է 11 մանդատ։

ՔՊ-ից Գյումրու ավագանու կազմում կլինեն Արման Բաղդասարյանը՝ անհատ ձեռներեց․ նա Ազգային ժողովի պատգամավոր Նազելի Բաղդասարյանի եղբայրն է, Աստղիկ Բեյբությանը՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի համակարգողը։

Ընտրվել է նաև Արթուր Պապիկյանը, որը ՔՊ-ական է, չի աշխատում , նա փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ազգականն է։

Մանդատ ստացել են Հարություն Նիկողոսյանը՝ Շիրակի ԳԳՄ առաջատար չափագետ, Քնարիկ Հարությունյանը՝ Ազգային ժողովի պատգամավոր Նազելի Բաղդասարյանի օգնականը, Նիկոլայ Ղազարյանը՝ «Յուքոմ» ՓԲԸ-ի սպասարկման կենտրոնի ղեկավարը։

Նորընտիր ավագանու կազմում կլինի նաև Գագիկ Թաթարյանը, որը նախկինում ևս եղել է Գյումու ավագանու անդամ, նրա աշխատավայրը «Գոհար» ոսկերչական սրահն է։ Նա «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Գառնիկ Խաչատրյանի (Գյումրիում առավել հայտնի է Օդոն անվամբ) քրոջ որդին է։

Մանդատ ստացել է նաև Զոյա Միքայելյանը, որը երիտասարդների համագործակցության միջազգային կենտրոնի ծրագրերի կազմակերպիչ է։

Ավագանու կազմում ընդգրկվել են նաև Երվանդ Խանամիրյանը՝ ՀԷՑ ՓԲԸ-ից է, Շավարշ Արամյանը՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի պետի տեղակալը և Լիլիթ Մուրադյանը՝ Շիրակի մարզպետի օգնականը։

Գյումրու ՏԻՄ ընտրություններում 3-րդ տեղը զբաղեցրած քաղաքական ուժից ՝ Զարթոնք ազգային-քրիստոնեական կուսակցությունից մանդատ ստացան չորս հոգի

Հակոբյան Վարդևանը՝ անկուսակցական, ԱԱԾ-ի նախկին աշխատակից, պահեստազորային սպա, փոխգնդապետ, «Գրոմ Սիքյուրիթ»-ի ՍՊԸ-ի տնօրենը, Կարեն Սոսյանը՝ «Պրես Ստենդ» ՍՊԸ տարածքային տնօրենը, Ադամյան Սվետլանան՝ անհատ-ձեռնարկատեր, տնօրեն և Նարինե Խաչատրյանը՝ «Սվետ Տեքս» ՍՊԸ-ի գլխավոր տեխնոլոգ։

ՀՀԿ-ից մանդատ ստացան երկու հոգի՝ Նարեկ Միրզոյանը՝ ՀՀԿ Գյումրու շրջանային կազմակերպության կազմակերպիչ-համակարգող, Գյումրի ՀՀԿ շրջանային կազմակերպության նախագահի տեղակալ։ Նարեկ Միրզոյանը մասնագիտությամբ իրավաբան է, նա որպես իրավաբան աշխատել է Շիրակի մարզի մաքսային ծառայությունում, այնուհետ Շիրակի պետական համալսարանում, դասավանդել է ՀՀ տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում։ Մարգարյան Հասմիկը՝ Գյումրու ակադեմիական վարժարանում։

«Ապրելու երկիր» կուսակցությունից մանդատներ ստացան Կարեն Մալխասյանը՝ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրենը և Ասատրյան Կալիպսեն, որը կուսակցական է, «Հիմա ՈՒՎԿ» ՍՊԸ-ը մասնաճյուղի ղեկավարն է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031