Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանին Թուրքիայում Հանրապետության օրվա կապակցությամբ:
«Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները, որոնք հիմնվում են այնպիսի ամուր հիմքերի վրա, ինչպիսիք են ընդհանուր պատմությունը և մեր ժողովուրդների ազգային-բարոյական արժեքները, մեր միասնականության և համերաշխության վառ արտահայտումն են: Այսօր մենք ականատես ենք լինում այդ հարաբերությունների պատմական շրջանի: Շուշիի հռչակագրում շարադրված ուղղությունների և նպատակների համաձայն՝ մեր դաշնակցային հարաբերությունները օր-օրի ընդլայնվում են և հարստանում նոր բովանդակությամբ»,- ասել է Ալիևը:
Նա նաև նշել է, որ Թուրքիայի նախագահի և ժողովրդի վճռական, անվերապահ քաղաքական և բարոյական աջակցությունը մեծ դերակատարություն է ունեցել «Ադրբեջանի՝ իր հողերի ազատագրման պայքարում»:
«Թուրք-ադրբեջանական համերաշխությունը ևս մեկ անգամ ցույց տրվեց ողջ աշխարհին և մեր ժողովուրդը երբեք չի մոռանա այդ աջակցությունը»,- ասվում է շնորհավորական ուղերձում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ