Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան կխորհրդակցի Ադրբեջանի հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն CNN Turk-ի հետ զրույցում:
«Այդ հարցը մենք քննարկել ենք Ադրբեջանի նախագահ Ջեյհուն Բայրամովի հետ նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի Ֆիզուլի կատարած վերջին այցի ժամանակ: Այդ ուղղություններով մենք խորհրդակցում ենք Ադրբեջանի հետ: Միևնույն ժամանակ Հայաստանից էլ դրական ազդակներ են եկել: Մենք մեր հերթին հայտարարել ենք, որ Հայաստանի դրական քայլերին պատասխան կտանք, իսկ թե ինչ քայլեր մենք Ադրբեջանի հետ կձեռնարկենք, դա նույնպես քննարկում ենք»,- ասել է Չավուշօղլուն:
Նա նաև նշել է, որ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է խաղաղության համաձայնագիր կնքել, բայց Հայաստանում այդ հարցով «որևէ դրական շրջադարձ տեղի չի ունեցել»: «Այնուամենայնիվ, բոլորը պետք է հասկանան, և Հայաստանում էլ դա սկսել են հասկանալ, որ այն որոշումները, որ մենք կընդունենք, այն քայլերը, որ կձեռնարկենք, կանենք Ադրբեջանի հետ համատեղ»,- ասել է Չավուշօղլուն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ