Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Եսայան. «Նիկոլ Փաշինյանը խախտել է եռակողմ հայտարարության կարեւորագույն կետերից մեկը»

Հոկտեմբեր 28,2021 17:24

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը, թե 44-օրյա պատերազմի ավարտին ինքն է հրաման արձակել, որպեսզի հայկական զորքերը նահանջեն եռակողմ հայտարարությամբ ամրագրված այդ պահին իրենց զբաղեցրած դիրքերից, նախ արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանը դրանով խախտել է եռակողմ հայտարարության կարեւորագույն կետերից մեկը:

«Այն, ինչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մինչեւ դեկտեմբեր ամիսը, պետական դավաճանության կոնկրետ փաստ է: Եռակողմ հայտարարությունից չբխող գործողություններ են ձեռնարկվել այն ժամանակ եւ այսօր էլ երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող մարդու կողմից, որը փաստաթղթային որեւէ հիմք չունենալով՝ զորքերին այդ պահի դրությամբ իրենց զբաղեցրած բնագծերը լքելու հրաման է տվել: Այնինչ, բոլորդ հիշում եք, որ հայտարարությամբ մեր զորքերը առնվազն մնում էին Սանասարի, Կովսականի տարածքների այն բնագծերում, որտեղ որ կանգնած էին այդ պահին: Ուրեմն եռակողմ հայտարարությունը խախտելով՝ նա զիջել է տարածքներ: Սա պետական դավաճանության հստակ ցուցիչ է, եւ մարդը պետք է պատասխանատվության կանչվի, թե ինչից ելնելով է նա տվել այդ հրամանը հայկական բանակին: Ես գիտեմ նաեւ մեր տղաների օրինակով, թե ինչպես են ուղղակի ատամները կրճտացնելով ետ քաշվել իրենց զբաղեցրած դիրքերից: Եվ այսօր դրա արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքում հայկական բնակավայրերը հայտնվել են ուղղակի գնդակոծության վտանգի տակ: Նույնիսկ ինքը չի կարող ասել, թե Ադրբեջանը հարձակվում էր՝ ռուսները մեզ ստիպեցին հետ քաշվել: Ոչ, ռուսների, Պուտինի ստորագրությամբ փաստաթղթի մեջ գրված է, որ հայկական զորքերը մնում են իրենց գրաված դիքերում:

Ինչից ելնելով է նա հանձնել տարածքները, կարծում եմ, այն նույն ելակետից, ինչով որ ճանապարհ բացվեց դեպի Շուշի: Համաձայնությունը եղել է նախօրոք: Եվ երեկվա իր ցուցմունքը դրա ապացույցն էր, որ ինքը հանձնել է հողերը մինչեւ Շուշի՝ Լեռնային Ղարաբաղում եւ մինչեւ ՀԽՍՀ սահման՝ դեպի Հայաստան»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031