Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի անվտանգության ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման եւ նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու հարցերով համատեղ հանձնաժողովի եւ ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստին:
Հակոբ Արշակյանն ընտրվել է Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Քննարկվել են հանձնաժողովների կողմից մշակվող մի շարք մոդելային իրավական փաստաթղթերի նախագծեր: Հայկական կողմի ներկայացրած առաջարկների հիմնական մասն արտացոլվել է հավանության արժանացած նախագծերում:
Կարդացեք նաև
Որոշում է ընդունվել դիտողություններն ու առաջարկները փոխանցել նախագծերը մշակողներին` հաջորդ նիստերում քննարկելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ