Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանության նպատակն է տպավորություն ստեղծել, թե ջերմ հարաբերություններ են տիրում խորհրդարանում ու խորհրդարանից դուրս». Տիգրան Աբրահամյան

Հոկտեմբեր 28,2021 16:59

Դուք պատրաստ էիք Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպման, ի՞նչ փոխվեց, ինչո՞ւ ձեր մտադրությունը փոխվեց: Այսօր լրագրողների հետ զրույցում այս հարցին ի պատասխան՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը պատասխանեց. «Նախ, ո՞վ է պատրաստակամություն հայտնել խոսելու կամ իր հետ որեւէ ֆորմատով հանդիպման գնալու: Մեր խմբակցության քարտուղարի դիրքորոշումը շատ հստակ էր՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ ունի քննարկման մեկ օրակարգ՝ հրաժարականի օրակարգն է»:

Նա հիշեցրեց, որ երբ ԱԱԾ տնօրենին, ՊՆ նախարարին, մի քանի պաշտոնատար անձանց հետ հանդիպում էին ուզում, այդ հնարավորությունը նրանք չեն օգտագործել ու խորհրդարան չեն եկել:

Հարցին՝ ինչո՞ւ ձեր հարցերի պատասխանը չեք ուզում ստանալ Փաշինյանից ու օգտագործել հնարավորությունը՝ Տիգրան Աբրահամյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը այն ձեւաչափերով, որով հանդես է գալիս՝ կառավարության հետ հարցուպատասխան, կառավարության ծրագրի քննարկում, այդ հարցերին չի պատասխանում, անցնում է սահմանները՝ շատ դեպքերում հարցից փախուստի դիմելու համար, անդրադառնում է լրիվ այլ բնույթի հարցերի, որոնք կապ չունեն օրվա օրակարգի հետ: Այդ պարագայում Նիկոլ Փաշինյանի հետ նստելու նպատակահարմարություն ես չեմ տեսնում»:

Հարցին՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ կուլիսների հետեւում չպետք է պայմանավորվածություն լինի, պատրաստ են բաց քննարկման, դուք այդ ձեւաչափով կհանդիպե՞ք՝ Տիգրան Աբրահամյանը պատասխանեց, որ այդ հարցով մեկնաբանելու առիթ չի տեսնում, իրենք իրենց դիրքորոշումը արտահայտել են:

Երբ լրագրողները ճշտեցին՝ գուցե իշխանականների որոշ արտահայտություններ՝ «խաշ ուտել», «սուրճի սեղան», ձեզ կաշկանդեցի՞ն, որ գնաք այդ հանդիպմանը՝ Տիգրան Աբրահամյանը պատասխանեց. «Իշխանության նպատակն է տպավորություն ստեղծել, թե ջերմ հարաբերություններ են տիրում խորհրդարանում ու խորհրդարանից դուրս: Ինձ համար զուտ տհաճ տպավորություն են ստեղծում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031