Եվրոպական հանձնաժողովը հոկտեմբերի 28-ին ընդունել է երկու որոշում, որոնց համաձայն Հայաստանի և Մեծ Բրիտանիայի COVID-19-ի սերտիֆիկատները համարժեք են Եվրամիության թվային սերտիֆիկատներին: Որոշման համաձայն՝ երկու երկրներն էլ կկապվեն ԵՄ համակարգին և նրանց սերտիֆիկատները կընդունվեն ԵՄ երկրներում:
Հաղորդվում է, որ ԵՄ համակարգին միացված են 45 երկիր:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ