«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ կառավարությանը տված իր հարցին ու հնչած պատասխանին. «Երբ որ հարց ես տալիս կոնկրետ, հստակ ու ճշգրիտ, այս իշխանությունները մոլորվում են ու որեւէ ռեալ պատասխան չեն տալիս: Իսկ երբ իրենց հնարավորություն է տրվում, սկսում են գոռգոռալ, հիստերիայի մեջ ընկնել, խոսել եւ կորում է նաեւ օրվա կարեւոր թեմաներից մեկը: Ես ասացի՝ պատերազմն ավարտվել է, Ադրբեջանի նախագահը 15 անգամ եղել է Արցախի բռնադատված հատվածներում, Շուշիում մուղամ են լսել, գուցե իրենց ընտանիքի հրավերով… Հարց եմ տալիս՝ դու 2020-ի հոկտեմբերի 21-ին ասել ես՝ առանց Արցախի Հայաստան չկա, ո՞նց է դա դրսեւորվում: Ոչ դուք, ոչ ԱԳ նախարարը այս ընթացքում չեն եղել Արցախում, ինչո՞ւ չեք գնացել, ե՞րբ եք գնալու, պատրա՞ստ եք Արցախում հայտարարել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, պատրա՞ստ եք հայտարարել, որ Հադրութը, Շուշին օկուպացված են: Հետո Փաշինյանն ասում է՝ բազմաթիվ պաշտոնյաներ այս ընթացքում գնացել են Արցախ: Այստեղից է գալիս իրենց ձախողությունը, ապիկարությունը, կոնկրետ հարցից խուսափելու սովորությունը»:
Ըստ Աղվան Վարդանյանի, Ադրբեջանը հրճվում է, ասում է՝ «Նիկոլի թիմը տապալեց հակաադրբեջանական նախագիծը». «Երբ որ ինքը ստում էր, Արմեն Ռուստամյանն ու ես ռեգլամենտը խախտելով՝ ասում էինք՝ սո՛ւտ ես ասում, սո՛ւտ է: Դրա համար Ռուստամյանն ասաց՝ նստենք խոսենք: Որ նստենք խոսենք՝ սուտդ կբացահայտվի: Բայց չէ, ինքը ընկնում է հիստերիայի մեջ: Ակնհայտ է, որ «Հայաստան» դաշինքը այս բանի հետ որեւէ հարց քննարկելու չունի որեւէ ֆորմատով: Մեր նպատակը նույնն է, մնացել է»:
Կարդացեք նաև
Աղվան Վարդանյանը նաեւ նշեց, որ երեկ ՊՆ նախարարը իրեն շատ վատ պահեց ԱԺ-ում՝ չհասկանալով, թե ուր է ինքը գտնվում:
Հարցին՝ այսինքն, երեկ Նիկոլ Փաշինյանը ձեզ հրավիրեց Արցախի հարցով քննարկման, մերժո՞ւմ եք՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Փաշինյանն էլի ուզում էր Շուշին ու Հադրութը գցել նախկինների վրա, մենք ասում էինք՝ սուտ ես ասում: Մենք իր հետ խոսելու ոչ մի բան չունենք»:
Հարցին՝ երեկ Ռուբինյանն ասաց՝ «խաշ է հասունանում», երբ սուրճից էիք խոսում, կարող եք իշխանությունների հետ խաշի՞ գնալ՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ինչ ասես կարող են ասել: Նույն մանիպուլյացիաները, որ անում է այդ մարդը այդ դահլիճում, հո իրենք չունե՞ն ինքնուրույն խոսք ասելու հնարավորություն, բառացիորեն կրկնելու են նույն թեզերը: Հայաստան դաշինքը պատասխանեց՝ բացառված է, քեզ հեռացնելու ենք: Կստացվի՛: Ինքը շատ լավ գիտի, որ ստացվելու է, դրա համար այսպիսի վիճակների մեջ հայտնվում»:
Աղվան Վարդանյանը վստահություն հայտնեց, որ այս իշխանությունը ավելի շուտ է հեռանալու ու «փսկելու», քան 5 տարի կհասցնեն պաշտոնավարել ու եթե իշխանությունը իրենց վրայից հանես, տակը մնալու է վախկոտություն ու ապիկարություն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ