Ermenihaber. Թուրքիայի Կրոնական գործերի վարչության (Diyanet) նախագահ Ալի Էրբաշը և Ղուրանների ուսումնասիրության ու ընթերցանության խորհրդի նախագահ Հաֆըզ Շահինն այցելել են Ադրբեջանի բռնագրաված հայոց հնագույն բերդաքաղաք Շուշի։ Նրանք միասին ազան են կանչել Շուշիի Գոհար տիկնոջ Վերին մզկիթում։ (Ազան – մզկիթի աշտարակից մահմեդական հոգևորականի կողմից հավատացյալներին արվող աղոթքի հրավեր):
Այդ մասին Ալի Էրբաշը գրառում է արել Twitter-ի իր էջում՝ նշելով, որ իրենց բախտ վիճակվեց ազան կանչել Ղարաբաղի սրտում՝ Շուշիում։
«Թող ամենակարող ալլահը մեր տարածաշրջանը մինչև դատաստանի օրը զուրկ չպահի իսլամի բարօրությունից և ազանի հնչյուններից»։