Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի Դելտա շտամը ագրեսիվ կերպով ազդում է նաեւ հղի կանանց վրա. Անահիտ Ավանեսյան

Հոկտեմբեր 28,2021 13:55

«Այս պահին 200-ից ավելի քաղաքացի սպասում է հոսպիտալացման»,- կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա տեղեկացրեց, որ հրապարակվող կորոնավիրուսային մահերի թվի մեջ ներառվում են նաեւ ոչ հիվանդանոցային պայմաններում գրանցված մահերը: Բայց ԱրՄեդ համակարգի որոշակի խափանումներ են եղել ժամանակ առ ժամանակ, ուստի որոշ տվյալներ բաց են մնացել:

Առողջապահության նախարարը զգուշացնում է՝ կորոնավիրուսի Դելտա շտամը ագրեսիվ կերպով ազդում է նաեւ հղի կանանց վրա, ուստի, հղիներին պաշտպանելու համար նրանց ընտանիքի անդամները պետք է հնարավորինս շուտ պատվաստվեն կորոնավիրուսի դեմ: Ըստ նրա, այս պահին Հայաստանում կա COVID-19-ով հիվանդ 122 հղի կին, որոնք հոսպիտալացված են, նրանցից 53-ի մոտ առկա է թոքաբորբ, եւ նրանք թթվածնային կախյալ են:

Հակահամաճարակային միջոցառումների պատշաճ կիրառման եւ վերահսկողություն իրականացնելու մասով բոլոր հարցերը նա հորդորեց ուղղել պատկան գերատեսչություններին: Իսկ դիմակների կրումն, ըստ նրա, շատ կարեւոր դեր է խաղում:

Թթվածնային ապահովմամբ այս պահին սպասարկվում է 3100 մահճակալ, նախարարը վստահեցրեց, որ հնարավորն ու անհնարն արվում է, որպեսզի թթվածնի անվտանգ ապահովումն արվի: Նա նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանում այժմ 90 տոկոսից ավելի շրջանառվում է վարակի Դելտա շտամը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031