ԱԺ լիագումար նիստում այսօր «Հայաստան» դաշինքից Արամ Վարդեւանյանը եւս արծարծեց այն փաստը, որ ՊՆ-ն ՄԻՊ-ի՝ սահմանին թշնամու գործողությունների մասին թիրախային եւ փաստարկված հաղորդագրությունը հերքել էր, ինչն ադրբեջանական ԶԼՄ-ներում ընդդեմ հայկական կողմի քննարկման թեմա էր դարձել։
Ի պատասխան՝ օրենսդրական նախագիծ զեկուցող պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը նշեց․ «Շատ դեպքերում ՄԻՊ-ի հետ առողջ համագործակցություն է եղել։ Նման արձագանք տալու համար մեր կողմից հիմքեր կան։ Ես տվյալ հատվածի բանակային կորպուսի հրամանատարը չեմ, բայց ՊՆ-ի հայտարարությունը հիմնված է տեղում ծառայողների տեղեկատվության վրա։ Պնդում եմ, որ ՊՆ-ն, եթե անունը քննադատություն եք դնում, ապա խնդրում է զերծ մնալ չճշտված տեղեկատվություն տարածելուց։ Որպեսզի չդառնանք ադրբեջանական կայքերի հերոս, երբեմն ճշտված տեղեկությունը եւս չպետք է հրապարակել, որպեսզի վնաս չտանք»։
Արամ Վարդեւանյանը պնդեց, որ այս հարցը հանրային քննարկման առարկա դարձնելը ճիշտ էր, եւ պարզապես պետք էր ՄԻՊ-ի հաղորդագրությունից հետո առանձին քննարկում ունենալ նրա հետ․ «Ադրբեջանական կայքերում ՊՆ-ի հերքումը հայտնվեց, ոչ թե ՄԻՊ-ի հաղորդագրությունը, որը նրանց համար ցավոտ է եւ օգտագործվում է միջազգային ատյաններում իրենց դեմ։ ՄԻՊ-ի փաստահավաք աշխատանքը ՊՆ-ն այս ընթացքում չի արել»։
Ի պատասխան փոխնախարարը հորդորեց ՊՆ-ն թույլ տալ աշխատել։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ