Լրահոս
Օրվա լրահոսը

Ապաշրջափակվող բոլոր ճանապարհները լինելու են տվյալ պետության սուվերեն տարածք. Արմեն Գրիգորյան

Հոկտեմբեր 28,2021 13:38

«Ես չեմ նկատել որեւէ խոսք Թուրքիայի նախագահի կողմից, վերջերս, այսինքն, արտաԼՂԻՄ-յան տարածքում, այսպես ասած՝ Ֆիզուլիի օդանավակայանի բացման հարցում որեւէ խոսք չեմ լսել»,- կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում հնարավո՞ր է, որ թուրքական կողմն առաջ է քաշում Զանգեզուրի միջանցքի հարցը:

Ինչ վերաբերվում է միջանցքի հարցին, բանախոսը հավաստիացրեց՝ հայկական կողմի դիրքորոշումը հստակ է՝ միջանցքային տրամաբանության մեջ որեւէ հարց չի քննարկվում: Նա հավաստիացրեց, որ փոխվարչապետների աշխատանքային խմբի փաստաթղթերում հստակեցված-արձանագրված է՝ ապաշրջափակվող բոլոր ճանապարհները լինելու են տվյալ պետության սուվերեն տարածքը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031